Աշխարհ

07.05.2021 21:45


Վրաստանում մինչև 18 տարեկան բնակչության պատվաստում դեռ չի նախատեսվում

Վրաստանում մինչև 18 տարեկան բնակչության պատվաստում դեռ չի նախատեսվում

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեի խոսքով, Վրաստանում մինչև 18 տարեկան բնակչության շրջանում պատվաստում դեռևս չի նախատեսվում:

Ինչպես հայտարարել է Գամղրելիձեն մեդիա-վեբինարի ժամանակ, Վրաստանը կսպասի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և դեղերի եվրոպական գործակալության կողմից այդ հարցի քննարկմանը:

«Այդ հարցը թույլ է տվել Կանադան: Դեռևս 12-ից մինչև 18 տարեկան բնակչության շրջանում կատարված հետազոտությունները միայն Pfizer են: Այս ուսումնասիրությունները իրականացնում է նաև Astrazeneka-ն: Հավանաբար, գոնե մինչև աշուն, մինչև դա չքննարկեն ԱՀԿ-ն և Դեղերի եվրոպական գործակալությունը, մեզ մոտ այդ մասին խոսք չի կարող լինել։ Սակայն, այս հարցը կարևոր է, քանի որ աշխարհը չի կարող հաղթել համաճարակն առանց երեխաների պատվաստման: Նրանք վարակի ուժեղ տարածողներ են, ուստի մենք ստիպված կլինենք աշխատել այդ հարցի շուրջ, բայց դա ավելի ուշ կլինի»,-ասել է Գամղրելիձեն:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը