Ասել կուզի, որ իրենց բոլուկի համար Արցախի հարցը լուծված է, իսկ մյուսները պետք է համակերպվեն դրան
Ենգիբարյան Վիկտորի (նույնն է, թե Նիկոլի և մյուս «ուսապարկերի») կարծիքով հայ հանրությունը պետք է դադարի Արցախի հարցով լինել շատ զգայուն:
Ասել կուզի, որ իրենց բոլուկի համար Արցախի հարցը լուծված է, իսկ մյուսները պետք է համակերպվեն դրան, ինչպես օրինակ կույրաղիքի վիրահատությանը կամ հարևանի տանից երբեմն հնչող բարձրաձայն ռաբիսին:
Ազգադավ ու կապիտուլյանտ այս խմբակի համար Արցախը երբեք չի եղել հայրենիք: Նրա համար Շուշիի, Հադրութի, Քարվաճառի կամ Տիգրանակերտի կորուստն ավելի ցավալի չէ, քան ձախողված արձակուրդը:
Օրերը դեռ նոր են տաքանում, դեռ նոր ենք փողոցում հանդիպելու իրենց կողմից ծախված պատերազմի հաշմանդամ տղաներին, լսելու նրանց պրոթեզների կտկտոցն ու տեսնելու սևազգեստ մայրերի ու կանանց: Նրանց կողքով «քիչ զգայուն» կարող են անցնել միայն թուրքն ու դավաճանը: Իսկ վիկտորենգիբարյաններին քվեարկելու են միայն իրենց պես մանկուրտները:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից