Արաբա–իսրայելական պատերազմը սկսվելու տարելիցի օրը զոհվել է 20 և վիրավորվել շուրջ 300 մարդ
Ինչպես հաղորդում է «ОРТ» հեռուտաընկերությունը, սիրիա–իսրայելական սահմանին պաղեստինյան տարածքներից փախստականների քաղաքացիական անհանազանդության գործողության ժամանակ տասնյակ մարդիկ զոհվել են, հարյուրավորները՝ վիրավորվել։ Իսրայելական բանակի կողմից Հոլանի բարձունքների և Գազայի հատվածի գրավման տարելիցի օրը արաբները կազմակերպել են այսպես կոչված «վերադարձի երթ»։ Անզեն ցուցարարները ականապատ դաշտով գնացել են ուղիղ սահմանապահ զինվորների վրա։ Իսրայելացի զինվորները նախազգուշական կրակոցներից հետո կրակ են բացել։
–Ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ արդեն 43 տարի է՝ մեր տարածնքները զավթվել են։ Մենք չենք կորցնում մեր հույսը՝ վերադառնալ մեր հարազատ երկիր՝ մեր Հոլանի բարձունքները,–ասել են երթի մասնակիցները։
–Մենք մի քանի անգամ բարձրախոսներով նրանց զգուշացրել ենք, մենք օդ ենք կրակել։ Նրանք չէին կանգնում, և մենք ստիպված եղանք կրակ բացել սկզբում ոտքերին։ Մենք ոչ ոքի թույլ չենք տա խախտել մեր սահմանը,–հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ավգիդալ Լեյբովիչը։
Իրավապահ մարմինների հաղորդած տվյալների համաձայն՝ այս պահի դրությամբ կա 20 զոհ և 300 վիրավոր։ Շտապ օգնության մեքենաները չեն հասցնում վիրավորներին տեղափոխել դեպքի վայրից։
Տեղի բնակաչիները զինվորների վրա քարեր են շպրտում՝ փորձելով պաշտպանել իրենց համերկրացիներին։
Հաջորդ անհնազանդության գործողությունը տեղի է ունենալու 2 շաբաթ անց՝ հունիսի 20–ին։ Այդ օրը Ազատության նավտորմը եվրոպական և ամերիկյան իրավապահների հետ փորձելու է բացել Գազայի հատվածի ծովային շրջափակումը։
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը արդեն իրավապահներին և Իսրայելի իշխանություններին է դիմել բռնություններից զերծ մնալու պահանջով։