Մեքենան ընկել է ջրատարը. վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
Հունիսի 4-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երասխ-Երևան ճանապարհին՝ Հովտաշեն գյուղի հատվածում, ավտոմեքենա է շրջվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 34-ամյա Արթուր Աբրահամյանի վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ջրատարի մեջ ու շրջվել:
Ստացած մարմնական վնասվածքներից վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Կատարվում է քննություն: