Կարծիք

07.05.2021 12:58


Պատերազմից հետո իմ մեջ ուժ գտա գալ Արցախ. 9 տեղ անձնագիրս եմ ցույց տալիս, որպեսզի իմ հող մտնեմ

Պատերազմից հետո իմ մեջ ուժ գտա գալ Արցախ. 9 տեղ անձնագիրս եմ ցույց տալիս, որպեսզի իմ հող մտնեմ

Պատերազմից հետո վերջապես իմ մեջ ուժ գտա, որպեսզի գամ Արցախ... Զգացածս լրիվ այլ է: Երբ գիտես, որ կան խաղաղապահ զորքեր այլ է, բայց երբ քո աչքով ես տեսնում` դա լրիվ այլ է:

Սրտովս չէր` 9 տեղ անձնագիրս եմ ցույց տալիս, որպեսզի իմ հող մտնեմ: Իմ հող... հասկանո՞ւմ եք: Ցավ էր` անասելի ցավ, բայց այս ամենը մոռացվեց և սկսվեց «մղձավանջը», երբ Շուշիիս վրա տեսա գրված «շուշա»-ն, իսկ Շուշիի կողքով անցնելիս` մի քանի` 7-8 մետր այն կողմ, ադրբեջանցի օկուպանտների հայացքը...

Մի հայացք, որի դեմ անզոր էի... ոչինչ չէի կարող անել, բայց հայացքս փախցնելն էլ ճիշտ չէր լինի: Ո՞ւր փախցնեի, ումի՞ց փախցնեի...

Մոտ 30 վայրկյան հայացքի փոխանակում էր տեղի ունենում... Ինքս էլ չհասկացա, թե էդ պահին ինչ էի զգում` ցա՞վ, ատելությո՞ւն, թե՞ ...

Երևի ադրբեջանցի օկուպանտը հասկանում է, որ մենք դեռ վերադառնալու ենք...

Շուշիում դեռ ծածանվելու է եռագույնը, իսկ մզկիթ դարձած Ղազանչեցոցիս վրա դեռ կկանգնեցնենք խաչը: Ո՞վ է ասել, որ մեր հողերը մեկ անգամ պետք է ազատագրենք...

նիկոլ անգերեզման մնաս ...

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը