Հարցազրույց

07.05.2021 08:21


Նիկոլը մենակ մնաց, Տեր-Պետրոսյանն իրեն մաքրում է Փաշինյանից. Երվանդ Բոզոյան. (տեսանյութ)

Նիկոլը մենակ մնաց, Տեր-Պետրոսյանն իրեն մաքրում է Փաշինյանից. Երվանդ Բոզոյան. (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանն ավելի վտանգավոր է քան թուրք-ադրբեջանական տանդեմը» Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որպեսզի հիմնավորեր, թե ինչու է ինքը գնում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմելու։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նրա խոսքով՝ դա նույնպես ծայրահեղություն է։ «Բոլորս էլ ի վերջո հասկանում ենք, որ որքան էլ մենք Փաշինյանին փնովենք, այնուամենայնիվ թուրք-ադրբեջանական ագրեսիան ամենավտանգավորն է ու ամենաանընդունելին է, բայց այստեղ էլ նա էպատաժ է անում, որ արդարացնի իր առաջարկը մյուս նախագահներին միանալու։ Տեր-Պետրոսյանն ի սկզբանե գիտեր, որ միավորում չի լինելու, բայց դա ինքը ասում էր, որպեսզի իրեն մաքրեր Փաշինյանից, և ես մարդկայնորեն հասկանում եմ 1-ին նախագահին»,- նշել է քաղաքագետը։

Նրա արձանագրմամբ՝ եթե չեք կարող պատերազմել, ապա պետք է չէ հնչեցնել ռևանշիստական և ռազմատենչ հայտարարություններ, ըստ քաղաքագետի այսպիսի մեսիջներ կային նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքում, որն ուղղված ավելի շատ մեր հասարակությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը