Աշխարհ

06.05.2021 20:50


Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքի և փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ

Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքի և փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռամադան ամսվա (մուսուլմանական պահքի ամիս) հերթական իֆթարի (հյուրասիրություն, ընթրիք՝ ծոմապահությունից դուրս գալու համար) արարողությունն անցկացրել է ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:

Անկարայի Չանքայա պալատում մատուցված իֆթարին հայ համայնքից մասնակցել են Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը և Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն:

Էրդողանի հետ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Կ․ Պոլսի Հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը, Ստամբուլի, Անկարայի ասորական ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Յուսուֆ Չեթինը, Թուրքիայի րաբունապետ Իսաք Հալևան, Թուրքիայի ասորական կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Օրհան Աբդուլահադ Չանլըն և ուրիշներ:

Հանդիպման բովանդակային մասի վերաբերյալ այլ տեղեկություններ չեն հաղորդվում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը