Հարցազրույց ԱԺ Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ
-Ինչու՞ կոալիցիան միասնական ցուցակով չգնաց, այլ առանձին ցուցակներով է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։
-Քանի որ կոալիցիոն յուրաքանչյուր ուժ ունի սոցիալ-տնտեսական իր մոտեցումները, և բացի երկիրը զուտ կոալիցիոն սկզբունքով կառավարելուց բացի կան նաև առանձնահատուկ մոտեցումներ՝ ուստի, կարծում եմ, որ սա է հիմնական պատճառներից մեկը, որ առանձին- առանձին որոշվեց մասնակցել ընտրություններին։ Կարծում եմ սա լավագույն ձևաչափն է, այն է՝ յուրաքանչյուր կոալիցիոն ուժ ցույց կտա, թե ինչպե՞ս է պատկերացնում Երևանի՝ իբրև Հայաստանի և համայն հայության մայրաքաղաքի, զարգացումը։
-Ձեր պատկերացումները ինչո՞վ են տարբերվում Հանրապետականի, Բարգավաճ Հայաստանի կամ Օրինաց Երկրի մոտեցումներից։ Փաստորեն համապետական մակարդակով տարբեր գաղափարները կարելի՞ է մեկտեղել, իսկ Երևանում ո՞չ։
-Դեռևս չունենք մյուս քաղաքական ուժերի ծրագրային դրույթները։ Ես կարող եմ մերը ասել։ Կարծում եմ՝ այստեղ որոշակի առանձնահատկություններ կան։ Այս ընտրությունները մենք դիտում ենք թե՛ քաղաքական, թե՛ կառավարչական մակարդակներում։ Այլ կերպ ասած, սա կառավարման մշակույթի քաղաքական ընտրություն է։ Այսինքն, այստեղ զուգորդվում է քաղաքական ընտրությունը կառավարման մշակույթի հետ՝ ի տարբերություն որոշ ուժերի արտահայտած այն մտքի, որ սա զուտ կենցաղային, կամ կոմունալ հարցերի լուծման համար կատարվող ընտրություն է։ Ունենք նաև հակառակ տեսակետը՝ տերպետրոսյանական ընդդիմությունն ասում է, որ սա նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է։ Իրականության մեջ մենք երկուսն էլ չենք համարում ճիշտ մոտեցում՝ սրանք ծայրահեղական մոտեցումներ են։ Իրականում սա և՛ քաղաքական, և ՛ կառավարման մոդելի ընտրություն է։ Շատ եմ կարևորում, թե՛ կոալիցիոն ուժերից, թե՛ ընդդիմությունից, այն անձանց մասնակցությունը այս ընտրություններին, ովքեր իսկապես ունակ են հետագայում օգուտ տալու։
-Այսինքն, չե՞ք բացառում, որ Երևանի ավագանիում տեղեր ունենալու դեպքում ՀՅԴ-ն կհամագործակցի նաև Հայ ազգային կոնգրեսի հետ։
-Իհարկե, դա չի բացառվում։ Ավելին՝ հիմնական մոտեցումը, որը որ մենք առաջ ենք քաշում, և կարծում եմ, որ դա էլ է մեզ տարբերակիչ գծերից մեկը, այն է, որ ավագանու ընտրություններում ՀՅԴ-ի հաղթանակի դեպքում՝ ընդդիմությանը վերապահվելու է վերահսկիչ գործառույթի ոլորտում էական դերակատարություն։
-Այսինքն, ենթադրում եք, որ Երևանում ՀԱԿ-ը, այնուամենայնիվ, ընդդիմություն կմնա՞, չի վերցնի՞ քաղաքի իշխանությունը։
-Անկախ նրանից ՀԱԿ-ը կլինի, թե որևէ այլ ուժ, որը որ չի միանա լծակների գործադրման տեսանկյունից, այն ծրագրի իրագործմանը, որը որ մենք անհրաժեշտ ձայներ հավաքելու դեպքում իրագործադրելու ենք, նրան՝ ընդդիմախոս ուժին, մենք տեսնում ենք վերահսկիչ գործառույթի դերակատարում ստանձնելու մեջ։ Եվ երկրորդ՝ կարող են լինել հանմագործակցության այլ ձևաչափեր։ Մասնավորապես, նույն կառավարման ոլորտում կլինեն առաջարկներ՝ ներկայացնելու թեկնածուների, ովքեր արհեստավարժ են, անաչառ են և վայելում են հասարակության վստահությունը։ Ի վերջո, մայրաքաղաքը ոչ մեկի մենաշնորհը չի կարող լինել։ Անկախ նրանից, թե դա կլինի ընդդիմությու՞ն, թե՞ կոալիցիոն որևէ ուժ։ Երևանը չի կարող մեկի մենաշնորհը լինել, որովհետև մայրաքաղաքը պետք է կառավարվի բոլորի կողմից։
-Ներկայացվում է, որ հիմնական պայքարը ընթանալու է ՀՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև։ Համաձա՞յն եք դրա հետ, թե ո՞չ։ Եվ երկրորդը՝ ու՞մ եք հիմնական մրցակից համարում։
-Հիմնական մրցակից դիտարկում ենք բոլորին, ովքեր որ հայտ են ներկայացրել այս ընտրություններում՝ հասարակության վստահության քվե ստանալու համար։ Խորին հարգանք ունեմ բոլորի նկատմամբ։ Սակայն այն տեսակետը, թե պայքարը գնալու է երկու ուժերի միջև, ես համարում եմ հասարակությանը բևեռացնելու ևս մեկ քայլ, դրանով նորից կանգնում ենք մարտի 1-ի վտանգի առաջ։
-Չեմ բացառում։ Ավելին, մեծ հավանականություն եմ տեսնում, քանի որ, թե՛ այն «սոցիոլոգիական հարցումները», և թե՛ մամուլի առանձին միջոցների կողմից բևեռացմանն ուղղված գործողությունները, կարծես թե թելադրվում են ինչ-որ մի կողմից, և հասարակությանը տարաջատվելու արհեստական լիցքեր են հաղորդում՝ ներարկելով չարի և բարու գաղափարը։
-Եթե պարզվի, որ ընտրակեղծիքները աղաղակող չափերի են հասել, ՀՅԴ-ն, այդ դեպքում, ո՞ր դիրքերում է լինելու։
-Բնականաբար, ՀՅԴ-ը հանդես է գալու դատապարտելու դիրքերից և չի բացառվում, որ գնա ծայրահեղ այլ քայլերի։
-Այսի՞նքն։
-Սկսած կոշտ հայտարարություններից՝ ավարտված կոնկրետ քայլերով, այդ թվում՝ խզելով կապերը բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք որ պարտավորվել էին արդար և ազնիվ ընտրություններ անցկացնելու։
-Այսինքն, այդ դեպքում կոալիցիան կփլուզվի՞։
-Եթե խախտումները այն չափերի լինեն, որ թույլ չտան արտացոլելու ընտրությունների իրական պատկերը՝ չի բացառվում նաև դա։
-Ձեր կարծիքով, որքանո՞վ է հավանական, որ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունը «վերցնի» Երևանը, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանը դառնա քաղաքապետ։
-Կարծում եմ, որ դրա իրական հնարավորությունը տեսնելու համար, առնվազն, պետք է սպասել մինչև քարոզարշավի կեսերը։ Այսօր ասել, որ ընդդիմությունը կարող է վերցնել 51% կամ 40% + բոնուս, այս պահին ես իրատեսական չեմ համարում, ինչպես, որ իրատեսական չեմ համարում որևէ այլ քաղաքական ուժի կողմից միանգամից 51% հասարակության վստահության ձայն ստանալը։ Այլ բան, որ քարոզարշավի ընթացքում կարող են շատ բաներ փոխվել, նոր հնարավորություններ ի հայտ գան՝ հիմնախնդիրները ճիշտ բացահայտելու, լուծման ճանապարհները ներկայացնելու դեպքում։
-Ձեր ենթադրությամբ, ՀՅԴ-ը որքա՞ն ձայն կհավաքի։
-Ես, որպես ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող անձ գնում եմ հաղթանակի, այն կտրվածքով, որ կարողանանք էական դերակատարություն ունենանք թե՛ ավագանու և թե՛ դրա շրջանակներից դուրս ծրագրերի իրականացման գործում։ Այսինքն, խոսքը գնում է ձայների այնպիսի քանակի մասին, որ ՀՅԴ-ին հնարավորություն կտա իր պահանջները ներառելու սոցիալ-տնտեսական ծրագրային դրույթները կյանքի կոչելու համար։
-Նախընտրական կարգախոս ունե՞ք։
-Կարգախոսը քննարկման փուլում է։ Այն կապված է լինելու Երևանի, արադար համակարգի, արժանի ղեկավարման հետ։
-Այսօր ի՞նչը Ձեզ դուր չի գալիս Երևանում, որ կցանկանայիք փոխել։
-Որպեսզի շատ չծավալվեմ, և քարոզչության տպավորություն չստեղծվի՝ ասեմ, որ լուրջ խնդիրներ ունենք, սկսած երևանցու տարրական իրավունքից, վերջացրած նրա քաղաքական իրավունքներով։ Հիմնախնդիրները, որոնք որ այսօր կան վերբերում են թե՛ քաղաքաշինությանը, թե՛ բնապահպանությանը..., մշակութային կյանքին, տնտեսական ոլորտին, սպորտին և երիտասարդության հիմնախնդիրներին։ Լուրջ խնդիրներ ունենք կառավարման ոլորտում։ Ծառայությունների որակը այսօր, ըստ էության, երևանցու համար դարձել է քաղաքական հիմնահարց։ Այն գործառույթները, որոնք որ վերապահված են Երևանին, այսօր որևէ կերպ չեն արտացոլվում այն քայլերի մեջ, որոնք որ իրականացվում են։ Օրինակ՝ վերցնենք հետևյալ խնդիրը, որպեսզի ընթերցողի կողմից ավելի հեշտ ընկալվի՝ քաղաքական իրավունք. ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր, ազատ խոսքի արտահայտման իրավունք։ Քաղաքապետին այսօր վերապահված է լիազորություն՝ արտոնելու կամ թույլ չտալու այդպիսի իրավունքի իրացումը։ Օրենքը նախատեսում է, որ քաղաքապետարանը իր որոշման հարցում պետք է հիմք ընդունի լիազորված մարմնի՝ ազգային անվտանգության ծառայության տեղեկատվությունը։ Մյուս կողմից քաղաքապետարանը պարտավո՛ր է ապահովել անվտանգությունը, թեկուզ եթե հավաքը տարերային ընթացք է ստացել։ Այլ կերպ ասած՝ քաղաքապետարանը ի սկզբանե պետք է գնա ոչ թե մերժման ճանապարհով, այլ պետք է փորձի առաջնորդվել քաղաքացիների այդ իրավունքը ամբողջությամբ ապահովելու սկզբունքով։
-Այսինքն, սխալ ե՞ք գնահատում այն, որ մինչ օրս բավականին մեծ թվով ընդդիմության հանրահավաքներ չեն արտոնվել։
-Կարծում եմ՝ այո։ Շատ հաճախ անհամաչափ սահմանափակումներ են կիրառվել՝ այդ իրավունքից օգտվելու հարցում։
-Հետանկախական Հայաստանի ո՞ր քաղաքապետի աշխատանքն եք համեմատաբար բարձր գնահատում։
-Կարծում եմ, որ եթե համեմատության մեջ վերցնենք, ապա բոլոր քաղաքապետերը, իրենց հնարավորությունների սահմաններում, փորձել են օգտակար լինել մայրաքաղաքին։ Մի մասին դա հաջողվել է, մյուս մասին՝ ոչ։ Բոլորն էլ ունեցել են իրենց դրական և բացասական կողմերը։
-Ձեր կարծիքով Երևանի քաղաքապետ ընտրվելու համար մականուն ունենալը առավելությու՞ն է , թե՞ ոչ։
-Ընդհանրապես ես չեմ ընդունում, որ մականուն ունենալը դա լավ բան է՝ անկախ նրանից, թե այդ մականունը բնորոշում է մարդու դրակա՞ն, թե՞ բացասական կողմերը։ Մյուս կողմից անձը մնում է անձ՝ անկախ նրա մականուն ունենալուց։ Կարևորը նրա արած գործն է։
Արծվիկ Մինասյան.

-Այսինքն , լարվածություն, բախումներ չե՞ք բացառում։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը