Բրիտանական խորհրդի «Հմտություններն աշխատանքում» ծրագրի շրջանակում Միացյալ Թագավորության Քրեյվն և Երևանի զբոսաշրջության հայ-հունական պետական քոլեջների միջև ձևավորված համագործակցությունը կարևոր է, իսկ արդյունքները` նկատելի երկու քոլեջների համար էլ:
Այս տարի հունվարին Հայաստան էին այցելել Քրեյվն քոլեջի ներկայացուցիչները Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի հետ սահմանելու համագործակցության հնարավորությունները: Մայիսին այս անգամ արդեն Միացյալ Թագավորություն այցելեցին Բրիտանական խորհրդի և հայկական քոլեջի ներկայացուցիչները, ինչի արդյունքում ստորագրվեց համատեղ ծրագրերի իրականացման համաձայնագիրն ու հստակեցվեցին ծրագրերի ժամկետները:
«Հայ-հունական պետական քոլեջի դասընթացներն ընդգրկուն և նպատակային են տուրիզմի, սպասարկաման և սննդի արդյունաբերության ոլորտում մասնագետների պատրաստման գործում: Մեր փորձի կիրառմամբ մենք նախատեսում ենք կազմակերպել վերապատրաստման դասընթացների շարք, որի արդյունքում հայ-հունական քոլեջը կկարողանա ընդարձակել դասավանդման իր շրջանակները»,-ասաց Դեվիդ Լեյվըլինը` Քրեյվն քոլեջի միջազգային ծրագրերի ղեկավարը:
Մինչև տարեվերջ կկազմակերպվեն փոխայցելություններ երկու քոլեջների միջև, կանցկացվեն դասընթացներ, դասավանդման բրիտանական փորձի ու մոտեցումների ուսումնասիրման և կիրառման արդյունքում կձևավորվեն նոր դասընթացներ:
«Համոզված եմ, որ երկու քոլեջների միջև ձևավորված համագործակցության արդյունքները նկատելի կլինեն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Մեր նպատակն է ձևավորվել փոխշահավետ համագործակցություն»,-ասաց «Հմտություններն աշխատանքում» ծրագրի ղեկավար Նարեկ Թովմասյանը: Բրիտանական խորհրդի «Հմտություններն աշխատանքում» ծրագրի նպատակն է նպաստել միջին մասնագիտական կրթական համակարգի զարգացմանը Հայաստանում միջազգային գործընկերության զարգացման միջոցով:
Հայ-հունական պետական քոլեջի տնօրեն Արթուր Վսրդանյանը, ով այցելել էր Միացյալ Թագավորություն, նկատում է, որ երկու քոլեջների միջև ձևավորված գործընկերությունն ու համատեղ ծրագրերի իրականացումն անհրաժեշտ է կրթական ժամանակակից չափանիշների ապահովման համար:
Բրիտանական փորձի կիրառումը հայ-հունական քոլեջում