Լրահոս

06.06.2011 10:55


ՆԱՏՕ–ի օդուժը հերթական հարվածն է հասցրել Տրիպոլիին

ՆԱՏՕ–ի օդուժը հերթական հարվածն է հասցրել Տրիպոլիին

ՆԱՏՕ–ի օդուժը նոր հարված է հասցրել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիին։ Հարձակման է ենթարկվել ռազմաբազան։

«ՌԲԿ»–ն հաղորդում է, որ հարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել, քանի որ բազայի աշխատակազմը հասցրել է այնտեղից ժամանակին հեռանալ։ Հայտնի է, որ Մեծ Բրիտանիայի «Տորնադո» ռմբակոծիչներն ութ հրթիռ են բաց թողել Լիբիայի հակաօդային զորքերին պատկանող զինամթերքներով պահեստի վրա։

Հյուսիսատլանտյան դաշինքի հարվածներին է ենթարկվել նաև Տրիպոլիից ոչ հեռու գտնվող Տաջուրա քաղաքը։

Այսօր նաև հայտնի է դարձել ՆԱՏՕ–ի՝ Լիբիայում գտնվող ռազմական ուղղաթիռների գործողությունների մանրամասները։ Խոսվում է, որ դրանք կիրառվե են հունիսի 4–ին։ Բրիտանական «Ապաչ» մեքենաները հարվածել են Մարսա–Բրեգա քաղաքում գտնվող օբյեկտների ուղղությամբ։ Ֆրանսիական «Gazelle» և «Tiger» թռչող սարքերը ոչնչացրել են 15 զրահամեքենա և բեռնատար, ինչպես նաև քաղաքից ոչ հեռու գտնվող հրմանատարական երկու կետ։

 

Այս խորագրի վերջին նյութերը