Սիրիայի Ջիսր–էշ–Շուհուր քաղաքում ցուցարարների և իրավապահ մարմինների բախման հետևանքով 2 օրվա ընթացքում զոհվածների թիվը հասել է 35–ի։
Այս մասին կիրակի օրը տեղեկացրել է «Ռոյթերսը»՝ հղում անելով քաղաքի բնակիչներին։
–Անվտանգության ուժերը կրակ բացեցին՝ ցրելու համար ցուցարարներին, ովքեր բողոքի ցույցի էին հավաքվել ուրբաթ օրը սպանված խաղաղ քաղաքացիներից մեկի թաղումից հետո,–շաբաթ օրը տեղեկացրել է հակակառավարական շարժման ակտիվիստներից մեկը, երբ քաղաքում սկսվել է զանգվածային ցույցերի ճնշումը։
«Ռոյթերսի» տվյալներով՝ մոտ 7 հազ. ցուցարարներ կիրակի օրը Դեյր–Զորում դուրս էին եկել բողոքի գործողությամբ։ Ամբոխը շարժվել է դեպի Նախագահական հրապարակ, որտեղ գործող նախագահի արձանն է դրված, այն տապալելու համար։ Սակայն հենց որ ցուցարարները հասել են հրապարակ, անվտանգության ուժերը կրակ են բացել, որի հետևանքով տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։
Սիրիայում բախումների հետևանքով 35 մարդ է զոհվել