Կարծիք

05.05.2021 21:49


Նիկոլն ուղղակի գժական է գնում

Նիկոլն ուղղակի գժական է գնում

Նոր նկատեցի, որ Նիկոլը Խորհրդարարանի ամբիոնն էլի քարոզարշավի հարթակ է դարձրել, ու իր ուսապարկերի առաջ կորցրել է տիրապետումը եւ սկսել է սուտ ու կեղծ հայտարարություններով արդարացնել իր գլխավորած պարտությունը պատերազմում։ Դժվարանում ես որոշել՝ պատասխանել գրեթե մոլագարության տարրեր պարունակող այդ ելույթին, թե՞ ոչ։ Չի օգնի դա։ Նիկոլը ընտրել է մի տակտիկա, որը ըստ նրա գործածել է ադրբեջանցիների հետ բանակցույթուններում։ Նա ուղղակի գժական է գնում։ Գլուխը քարը, թող ապրի գժականով հավերժ։ Բայց ցավոք, գործում է ժողովրդական խոսքը՝ իրեն գժի տեղ դրա վանքի հավերն է ուտում։ Երկիրն ու պետականությունն է այս դեպքում տանում կործանման։

Նրանից ամեն ինչ սպասելի է այդ գժական գնալու պահին։ Օրերս, գժականության դրսեւորում էր, որդու կողքի զոհված զինվորի մասին հայտարարությունը։ Այդ պահին բազում մարդիկ, զինվորականներ, ովքեր գիտեին ճշմարտությունը կրկնեցին սյունեցիների ողջույնը։ Նա գժականությունը առաջիկա շաբաթներին ավելի բարձր նիշերի է հասցնելու։ Բայց ամեն դեպքում ի վերջո, արդունքում ժողովուրդն ասելու է նրան, ինչպես այսօր հայտարարում էր խորհրդարանում՝ դավաճանը, կապիտուլյանտը, հողատուն Նիկոլն է եւ պատասխան է տալու։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը