«Միշտ անկեղծ խոսել եմ այն մասին, թե որքան եմ ուզում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի». Քիմ Քարդաշյան
Աշխարհի ամենալսելի ձայներից մեկը՝ Քիմ Քարդաշյանը, մշտապես պատմում է Հայոց ցեղասպանության մասին։
Հեռուստաստղն Ինստագրամյան էջի Stories բաժնում նոր հրապարակում է արել՝ վկայակոչելով «Brut» պարբերականին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը առաջին անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունն ու գրել․ «Ես միշտ անկեղծ խոսել եմ այն մասին, թե որքան եմ ուզում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի»։
Քիմը տեղադրել է նաև աշխարհահռչակ երգչուհի Շերի ուղերձի այն հատվածը, որում աստղը նշում է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակի օրն է․ «Պահեք խոստումը՝ երբեք չմոռանալ»։
Ի դեպ, օրեր առաջ Քիմ Քարդաշյանին շնորհակալական նամակ էր ուղղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։«Հրաշալի էր տեսնել, թե ինչպես Ձեր գործունեությամբ ու քայլերով կարողացաք կարևոր դերակատարում ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Շնորհակալ եմ, անխոնջ ջանքերի, անկեղծ նվիրումի և հանձնառության համար»,-նշված էր նամակում։
«Միշտ անկեղծ խոսել եմ այն մասին, թե որքան եմ ուզում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի». Քիմ Քարդաշյան
Աշխարհի ամենալսելի ձայներից մեկը՝ Քիմ Քարդաշյանը, մշտապես պատմում է Հայոց ցեղասպանության մասին։
Հեռուստաստղն Ինստագրամյան էջի Stories բաժնում նոր հրապարակում է արել՝ վկայակոչելով «Brut» պարբերականին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը առաջին անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունն ու գրել․ «Ես միշտ անկեղծ խոսել եմ այն մասին, թե որքան եմ ուզում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի»։
Քիմը տեղադրել է նաև աշխարհահռչակ երգչուհի Շերի ուղերձի այն հատվածը, որում աստղը նշում է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակի օրն է․ «Պահեք խոստումը՝ երբեք չմոռանալ»։
Ի դեպ, օրեր առաջ Քիմ Քարդաշյանին շնորհակալական նամակ էր ուղղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հրաշալի էր տեսնել, թե ինչպես Ձեր գործունեությամբ ու քայլերով կարողացաք կարևոր դերակատարում ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Շնորհակալ եմ, անխոնջ ջանքերի, անկեղծ նվիրումի և հանձնառության համար»,-նշված էր նամակում։