Թուրքիան փորձում է կարգավորել Եգիպտոսի հետ հարաբերությունները
Վերջին տարիներին խաթարված Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորման համար երկու երկրների իշխանությունների կողմից դրական ազդակներ են նկատվում:
Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունը խորհրդատվական բանակցություններ անցկացնելու համար մայիսի 5-ին կմեկնի Կահիրե: Օնալը հանդիպում կունենա եգիպտոսցի գործընկերոջ՝ Համդի Սանադ Լոզայի հետ: Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը:
Սա 8 տարի անց Թուրքիայի և Եգիպտոսի միջև առաջին պաշտոնական հանդիպումն է:
Նշվում է, որ կողմերը քննարկելու եներկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր: Հանդիպմանը կորոշվի Թուրքիայի և Եգիպտոսի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու ժամանակացույցը:
Թուրքական իշխանամերձ «TRT haber» էլեկտրոնային լրատվական կայքի հաղորդմամբ` այդ հանդիպումներից հետո Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորման գործում հաջորդ քայլը կլինի դեսպանների նշանակումը:
«Եթե հարաբերությունները կարգավորվեն, հնարավոր է օրակարգում հայտնվի նաև երկու երկրների միջև ծովային սահմանազատման համաձայնագրի ստորագրումը»,-գրել է լրատվականը:
Նախորդ շաբաթ Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) ընդունվել էր Թուրքիայի մեջլիսի և Եգիպտոսի ներկայացուցիչների պալատի միջև միջխորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Կահիրեի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Եգիպտոսի բանակը 2013 թվականին գահընկեց արեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, «Մահմեդական եղբայրներ» շարժման նախագահ Մուհամեդ Մուրսիին: 2013թ. ի վեր Թուրքիայի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները շարունակվում են գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով:
2021թ. մարտի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթում նշել էր Եգիպտոսի հետ տարբեր խողովակներով բանակցություններ վարելու մասին: Իսկ ապրիլի 10-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և եգիպտացի իր գործընկերոջ Սամիհ Շյուքրյույի միջև հեռախոսազրույց էր տեղի ունեցել: Եգիպտոսը պատրաստակամություն էր հայտնել Թուրքիայի հետ միջազգային իրավունքի հիման վրա հարաբերություններ հաստատել, ինչպես նաև սկսել երկխոսություն, որից կշահեն երկու կողմերն էլ:
Օրեր անց Չավուշօղլուն անդրադառնալով երկկողմ հարաբերությունների թեմային ասել էր, որ Եգիպտոսի ղեկավարությունը Թուրքիայից պատվիրակություն է հրավիրել: Նրա փոխանցմամբ՝ թուրքական պատվիրակությունը Եգիպտոս կմեկնի մայիսի սկզբին, ավելի ուշ ինքը հանդիպում կունենա եգիպտոսցի իր գործընկերոջ՝ Սեմիհ Շյուքրյուի հետ, որի ընթացքում կքննարկեն արտակարգ և լիազոր դեսպանների նշանակումը և երկկողմ մի շարք հարցեր:
Թուրքիան փորձում է կարգավորել Եգիպտոսի հետ հարաբերությունները
Վերջին տարիներին խաթարված Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորման համար երկու երկրների իշխանությունների կողմից դրական ազդակներ են նկատվում:
Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունը խորհրդատվական բանակցություններ անցկացնելու համար մայիսի 5-ին կմեկնի Կահիրե: Օնալը հանդիպում կունենա եգիպտոսցի գործընկերոջ՝ Համդի Սանադ Լոզայի հետ: Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը:
Սա 8 տարի անց Թուրքիայի և Եգիպտոսի միջև առաջին պաշտոնական հանդիպումն է:
Նշվում է, որ կողմերը քննարկելու են երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր: Հանդիպմանը կորոշվի Թուրքիայի և Եգիպտոսի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու ժամանակացույցը:
Թուրքական իշխանամերձ «TRT haber» էլեկտրոնային լրատվական կայքի հաղորդմամբ` այդ հանդիպումներից հետո Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորման գործում հաջորդ քայլը կլինի դեսպանների նշանակումը:
«Եթե հարաբերությունները կարգավորվեն, հնարավոր է օրակարգում հայտնվի նաև երկու երկրների միջև ծովային սահմանազատման համաձայնագրի ստորագրումը»,-գրել է լրատվականը:
Նախորդ շաբաթ Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) ընդունվել էր Թուրքիայի մեջլիսի և Եգիպտոսի ներկայացուցիչների պալատի միջև միջխորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Կահիրեի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Եգիպտոսի բանակը 2013 թվականին գահընկեց արեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, «Մահմեդական եղբայրներ» շարժման նախագահ Մուհամեդ Մուրսիին: 2013թ. ի վեր Թուրքիայի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները շարունակվում են գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով:
2021թ. մարտի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթում նշել էր Եգիպտոսի հետ տարբեր խողովակներով բանակցություններ վարելու մասին: Իսկ ապրիլի 10-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և եգիպտացի իր գործընկերոջ Սամիհ Շյուքրյույի միջև հեռախոսազրույց էր տեղի ունեցել: Եգիպտոսը պատրաստակամություն էր հայտնել Թուրքիայի հետ միջազգային իրավունքի հիման վրա հարաբերություններ հաստատել, ինչպես նաև սկսել երկխոսություն, որից կշահեն երկու կողմերն էլ:
Օրեր անց Չավուշօղլուն անդրադառնալով երկկողմ հարաբերությունների թեմային ասել էր, որ Եգիպտոսի ղեկավարությունը Թուրքիայից պատվիրակություն է հրավիրել: Նրա փոխանցմամբ՝ թուրքական պատվիրակությունը Եգիպտոս կմեկնի մայիսի սկզբին, ավելի ուշ ինքը հանդիպում կունենա եգիպտոսցի իր գործընկերոջ՝ Սեմիհ Շյուքրյուի հետ, որի ընթացքում կքննարկեն արտակարգ և լիազոր դեսպանների նշանակումը և երկկողմ մի շարք հարցեր:
Աղբյուրը՝ ermenihaber.am