Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 6-ին Հայաստան պետք է այցելեր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գլխավորած պատվիրակությունը:
Քիչ առաջ, սակայն, ՀՀ նախագահականից տեղեկացրեցին, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է: Այն կիրականացվի առավել հարմար ժամկետներում:
Հիշեցնենք, որ «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Մեջլիսը դիմել էր երկրի դատական իշխանություններին՝ նավթի նախարարությունում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կատարած խախտումներն ուսումնասիրելու նպատակով:
Հունիսի 1–ին կայացած մեջլիսի նիստին 165 կողմ, 1 դեմ և 13 ձեռնպահ ձայներով դրական եզրակացություն է տրվել Մեջլիսի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի պատրաստած զեկույցին առ այն, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կողմից նավթի նախարարի պաշտոնակատարի ստանձնումը հակասում է օրենքին, և որոշում է կայացվել այդ խախտումներն ուսումնասիրելու նպատակով գործը հանձնել դատական իշխանություններին։
Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է