Կարծիք

05.05.2021 13:20


Երեք տարի մենք պետությունն ու պետականությունը վստահել ենք մեկին, ում նույնիսկ երեք ժամով կատու չէր կարելի վստահել

Երեք տարի մենք պետությունն ու պետականությունը վստահել ենք մեկին, ում նույնիսկ երեք ժամով կատու չէր կարելի վստահել
ԲՈՒԺԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Երեք տարի,-ասում ենք ու անցնում առաջ:
Երեք տարի մենք պետությունն ու պետականությունը վստահել ենք մեկին, ում նույնիսկ երեք ժամով կատու չէր կարելի վստահել:
Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանը հունիսի 20-ից հետո: Եթե հանկարծ սերնդասպան իշխանությունը մնա իշխանության ղեկին, ապա մենք ևս 5000 զինվորի կյանք կդնենք վտանգի տակ: Դա գիտեն նույնիսկ նիկոլի մոլի ֆանատիկոսները: Բայց նրանք մտածում են` ավելի լավ է մեր երիտասարդներին հանձնենք հողին, քան նախկինները գան:
Հասարակությունը շարունակում է մնալ զանգվածային պսիխոզի մեջ: Որոշակի փոփոխություններ, իհարկե, կան, բայց դա դեռ բավարար չէ` այս համատարած ճանճից դուրս գալու համար:
Եթե իշխանությունը փոխվի և գան հայրենասեր ուժեր` երկրորդ նախագահի թիմի տեսքով, անվտանգությունն ու տնտեսությունը կարճ ժամանակում կվերականգնվեն: Բայց հանրային վնասված, խոշտանգված հոգեբանությունը երևի միայն 100 տարի հետո կապաքինվի, եթե այդ ընթացքում երկրորդ նիկոլանմանը չհայտնվի` իր մարդակործան, մարդակուլ գործունեությամբ:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը