Աշխարհ

04.05.2021 20:55


Թուրքիան 12-րդն է ամենից շատ ոսկու պաշարներ ունեցող երկրների ցանկում

Թուրքիան 12-րդն է ամենից շատ ոսկու պաշարներ ունեցող երկրների ցանկում

Ոսկու համաշխարհային խորհուրդը (World Gold Council, WGC) հերթական զեկույցն է հրապարակել, որում նշվում է ողջ աշխարհում ամենաշատ ոսկու պաշարներ ունեցող երկրների ցանկը։

Նշվում է, որ ապրիլին Թուրքիան ոսկու ամենաշատ պաշարներ ունեցող 40 երկրների շարքում պահպանել է իր դիրքերը:

Թուրքիային պատկանող ընդհանուր ոսկու պաշարները գնահատվել են 512.6 տոննա։ Այս ցուցանիշով Թուրքիան 12-րդ հորիզոնականն է զբաղեցնում վերոհիշյալ ցանկում։

Վարկանիշը գլխավորում է ԱՄՆ-ն՝ ոսկու 8.133,5 տոննա գնահատված պաշարներով:

Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերի դրությամբ Թուրքիային պատկանող ընդհանուր ոսկու պաշարները գնահատվել էին 240․2 տոննա։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը