Կարծիք

04.05.2021 14:08


Երբ շատ շուտով ամբողջ քաղաքական դաշտը կսկսի մեղավորներ նշանակել, հարցրեք նրանց. «Իսկ ի՞նչ արեցիք, երբ իմացաք խոշտանգված հայրենակիցների մասին»

Երբ շատ շուտով ամբողջ քաղաքական դաշտը կսկսի մեղավորներ նշանակել, հարցրեք նրանց. «Իսկ ի՞նչ արեցիք, երբ իմացաք խոշտանգված հայրենակիցների մասին»

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում հերթական գրառումն է արել ՀՀ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Ստորև ներկայացնում ենք գրառումը.

«Երեկ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ-ում մեր գերիների իրավունքները պաշտպանող իրավաբանները, հրապարակել են ադրբեջանական գերության մեջ սպանված 19 հայերի ցուցակը:

Իշխանական աղբը, որը Նիկոլին ուղարկում է ծրագրված պաշտոնանկության, սովորականի պես լռում էր և ձևացնում, թե ոչինչ չի պատահել: Ինքը` Նիկոլը, ինչի մասին ասես, որ չէր խոսում, բայց ոչ գերիների: Խորհրդարանն ինչ ասես, որ չէր քննարկում: Եվ լարված ու բացահայտ կերպով խուսափում էր գերիների, ստերի և զոհվածների, վիրավորների, անհայտ կորածների թվերի հետ կապված մանիպուլյացիաների մասին հարցերից:

Մեր իշխանական, մերձիշխանական և ստրկամիտ ընդդիմադիր սրիկաներին հետաքրքրում էին ընտրությունները, ոչ թե մարդկանց ճակատագրերը:

Հասարակությունը կա՛մ չի նկատել, կա՛մ չի ցանկացել նկատել, թե ինչպես է Նիկոլը նրան վերածել անտարբեր մարդկանց ամբոխի, որի լուռ համաձայնությամբ տեղի են ունենում բոլոր ստորությունները:

Եվ երբ շատ շուտով ամբողջ քաղաքական դաշտը կսկսի մեղավորներ նշանակել, որպեսզի ընտրություններում մի երկու լրացուցիչ ձայն վաստակի, հարցրեք նրանց. «Իսկ ի՞նչ արեցիք, երբ իմացաք խոշտանգված հայրենակիցների մասին»»:

Այս խորագրի վերջին նյութերը