Լրահոս

04.06.2011 14:07


Ալ–Քայիդան ֆիլմի միջոցով ջիհադի կոչ է արել

Ալ–Քայիդան ֆիլմի միջոցով ջիհադի կոչ է արել

Ալ–Քայիդա ահաբեկչական ցանցը ծայրահեղ իսլամիստների կայքերում 100–րոպեանոց ֆիլմ է տեղադրել, որտեղ «թշնամու հողում» ահաբեկչության կոչ է անում։ Այս մասին տեղեկացնում է  «Agence France-Presse»–ը։

Տեսանյութի վերնագիրն է՝ «Դու պատասխանատու ես միայն քեզ համար»։ Այն բաղկացած է  2 մասից։ Մասնավորապես, ֆիլմում ելույթ է ունենում Այմանա ալ–Զավահիրին, ով երկար ժամանակ համարվում էր Ուսամա բեն Լադենի աջ ձեռքը։ Նա արևմտյան երկրներում ապրող մահմեդականներին ջիհադի կոչ է անում, քանի որ նրանք կարող են լուրջ դեր խաղալ սիոնիստների ու խաչակիրների դեմ։

Մեկ այլ իսլամիստ՝  Ադամ Հադանը, ով հայտնի է «ամերիկացի Ազամ» անունով, տեսանյութում հայտարարում է, որ ծայրահեղ մահմեդականները ԱՄՆ–ում ազատ կարող են ավտոմատ զենք գնել։ Նա նաև նշում է, որ Ալ–Քայիդան մտադիր է թուլացնել վախկոտ թշնամիներին՝ ազդեցիկ հասարակական գործիչների վրա հարձակումներ կատարելով։

Ֆիլմը ենթադրաբար մոնտաժվել է արդեն Ալ–Քաիդայի ղեկավար Ուսամա բեն Լադենին վերացնելուց հետո։

Այս խորագրի վերջին նյութերը