Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ուղղաթիռները առաջին անգամ մասնակցել են Լիբիայի ռազմական գործողություններին
Ֆրանսիայի զինված ուժերի կայքը հաղորդել է, որ ֆրանսիական ցամաքային զորքերի թեթև ավիացիայի ուղղաթիռները բրիտանական ռազմական ուղղաթիռների հետ ՆԱՏՕ–ի ղեկավարության տակ գտնվող «Միացյալ պաշտպան» գործողության շրջանակներում լույս շաբաթ գիշերը մի քանի օդային հարված են հասցրել Լիբիայի թիրախների ուղղությամբ։
Ինչպես փոխանցում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ ռազմական գործողություններին մասնակցել են ֆրանսիական «Տիգր» և «Գազել» տեսակի ուղղաթիռները։ Ֆրանսիայի զինված ուժերի շտաբի ներկայացուցիչ գնդապետ Թյերի Բյուրկհարդի խոսքերով՝ ուղղաթիռները ոչնչացրել են մոտ 20 օբյեկտ, այդ թվում՝ 15 ռազմական տրանսպորտային միջոց։
Ինչպես փոխանցում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը՝ բրիտանական կողմից ռազմական գործողություններին մասնակցել են «Ապաչ» ուղղաթիռները, որոնք օդային հարվածներ են հասցրել լիբիական Մարսա–էլ–Բրեգա քաղաքին։