Կարծիք

04.05.2021 10:54


Այս պատերազմում զոհվածների կեսը բանակի կորիզն էր, չնահանջող, չհանձնվող և չպարտվող տեսակը. հայ զինվորն ու սպան չեն պարտվել, նրանց դավաճանել են

Այս պատերազմում զոհվածների կեսը բանակի կորիզն էր, չնահանջող, չհանձնվող և չպարտվող տեսակը. հայ զինվորն ու սպան չեն պարտվել, նրանց դավաճանել են
Այս պատերազմում շատ էին դեպքերը, երբ շրջափակման մեջ հայտնված հրամանատարներն ինքնասպան էին լինում, որպեսզի գերի չընկնեն թշնամում։ Վիրավոր շարքայինները ինքնասպան էին լինում, որպեսզի թուրքի ձեռքը չընկնեն։
Իրենց քունքին արձակած այդ պատվո կրակոցները պատերազմի աղմուկի մեջ հնչեցին ավելի բարձր, քան Շուշիի ամրություններից, վերջին պահին այդպես էլ չկրակած հրանոթները։ Եվ այդ որոտը չի լռելու երբեք և հիշեցնելու է ամեն մի հայի, որ այս պատերազմում հայ զինվորն ու սպան չեն պարտվել, որ հայ զինվորին ու սպային դավաճանել են, ուղարկել գիտակցված մահվան, լավ իմանալով, որ նրանք փախչող չեն, գերի հանձնվող չեն։
Այս պատերազմում զոհվածների կեսը բանակի կորիզն էր, չնահանջող, չհանձնվող և չպարտվող տեսակը։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը