Լրահոս

04.06.2011 13:53


Սերժ Սարգսյանն ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամի» նախագահ Սեմ Սիմոնյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամի» նախագահ Սեմ Սիմոնյանին:

Հանդիպման ընթացքում «Սիմոնյան կրթական հիմնադրամի» նախագահը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է Երևանում Հիմնադրամի կողմից կառուցվող և արդեն ս.թ. օգոստոսին շահագործման հանձնվելիք Ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնի հնարավորություններն ու ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, այդ ոլորտում երիտասարդների համար մասնագիտական ուսուցողական ծրագրերի իրականացմանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ժամանակակից մշակույթի ձևավորմանն ուղղված  Հիմնադրամի նախաձեռնությունը` այն համարելով արդի պահանջ և անհրաժեշտություն:

Զրուցակիցները խոսել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների և մեր երկրում «Սիմոնյան կրթական հիմնադրամի» գործունեության հետագա ծրագրերի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը