Կարծիք

04.05.2021 06:49


Նիկոլ Փաշինյանը տզրուկ է՝ մամուլի ջանին կպած

Նիկոլ Փաշինյանը տզրուկ է՝ մամուլի ջանին կպած

Էս մարդը արդեն 60-րդ անգամ է հայտարարում, թե «Մեր երկրում մամուլը երբեք չի եղել այնքան ազատ, որքան վերջին 3 տարիներին»։

Կարո՞ղ եք հիշել լրատվականի, որին Նիկոլ Փաշինյանը վնաս չի տվել․ ընդամենը մատերի վրա կարելի է հաշվել, եթե կան ու հաստատ դրանք իշխանականները կլինեն։

Ես բերում եմ մեր լրատվականի օրինակը՝ խուզարկություն ու առգրավում, տասնյակ դատական գործեր, 11 տուգանք, վիրավորանքներ սրա ուսապարկերի կողմից․ բանը հասել է նրան, որ մենք դատարանի որոշմամբ ենք Ազգային ժողովում կարողացել մեր լրագրողի բեյջը վերցնել Ազգային ժողովից։

Նիկոլ Փաշինյանը տզրուկ է՝ մամուլի ջանին կպած, որն անընդհատ ծծում է էլ արյունը, էլ լավատեսությունը, իսկ երբ լրագրող ու խմբագիր էր, տզի նման կպել էր փող ունեցողների ջանին։

Նիկոլ Փաշինյանի օրոք մամուլն իրեն լավ է զգում այնքան, որքան լավ զգում են մյուս ոլորտները (5 հազար զոհ բանակում, 7 կրճատված նախարարություն, աղքատության ավելացում 20 տոկոսով, ներդրումների արտագաղթ 7 մլն դոլարով և այլն)։ Հիմա ասացեք տեսնեմ, ո՞նց կարող էր լավ լինել մամուլի համար, եթե բոլոր ոլորտներում սրանց դիլետանտիզմը, ագահությունը, անկարողությունը, նախանձը, չարությունը կործանման է բերել։

Դու մեր մասնագիտական տոնը մի շնորհավորի, ջհանդամը շնորհավորես, մենակ թե սուտ մի խոսա, աղաչում եմ։

Չնայած ինչ եմ իզուր փորձում սրան բացատրել։

Պարույր Սևակը կասեր՝

«Բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին:

Ինչի՞ համար.

Էլի՛ պատը կմնա պատ,

Կպակասի մի լավ ճակատ:

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը