Կարծիք

04.05.2021 06:32


Հայաստանում վաղուց իշխանություն չկա, կա իշխանության աթոռները ուժի զոռով պահող, թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու խմբակ

Հայաստանում վաղուց իշխանություն չկա, կա իշխանության աթոռները ուժի զոռով պահող, թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու խմբակ

Այսօր ԱԺ-ում Նիկոլը հայտարարեց, որ Հայաստանում իշխանությունը չի փոխվելու, որովհետև այն պատկանում է ժողովրդին:

Նախ ուզում եմ հիշեցնել դավաճանին, որ Հայաստանում վաղուց իշխանություն չկա, կա իշխանության աթոռները ուժի զոռով պահող, թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու խմբակ, որին հաշված օրեր են մնացել:

Երկրորդ. դուք ի՞նչ կապ ունեք մեր ժողովրդի և ժողովրդի իշխանության հետ:

Ձեր դավաճանական գործունեության արդյունքում մենք ունենք Արցախի մեծ մասի կորուստ, 5000-ից ավելի զոհված լուսավոր տղերք, 30 000 անտուն մարդ, գերիներ, հաշմանդամներ...

Դուք ի՞նչ իրավունք ունեք խոսելու մեր ժողովրդի մասին, ժողովուրդ, որին միայն չարիք և դժբախտություն եք բերել:

Չի' ստացվելու, չե'ս պլստալու, հույս չունենաս, որ մեկ անգամ ևս կկարողանաս խաբել և մոլորեցնել մեր ժողովրդին:

Ի հեճուկս քեզ, Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը կրկին ոտքի են կանգնելու և կերտելու են իրենց երաշխավորված ապագան, ապագա, որտեղ դու չկաս: Այո, հայրենիքում ապագա կա, բայց այդ ապագան քո հետ անհամատեղելի է, և դու դա շուտվ կտեսնես։

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը