Լրահոս

04.06.2011 13:48


Սպանել է, ապա ինքնասպանություն գործել

Հունիսի 3-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Արթիկի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հոռոմ գյուղի հուշարձանի մոտ սպանություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Ախուրյան գյուղի բնակիչ, 42-ամյա Սենիկ Մինասյանը գնացել է Հոռոմ գյուղի բնակչուհի, 27-ամյա Մանյա Մկրտչյանի տուն և նրան առաջարկել միասին գնալ Գյումրի, սակայն մերժում ստանալով` գոտկատեղից հանել է «Մակարով» ատրճանակն ու կրակելով կնոջ գլխին` սպանել նրան:
Նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Սենիկ Մինասյանը Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում ինքնասպանություն է գործել` նույն ատրճանակից կրակելով գլխին:
Ատրճանակն առգրավված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը