Լրահոս

04.06.2011 13:45


Պ. Հայրիկյան. «Լևոն Տեր-Պետրոսյանը սկզբունքորեն փախչող մարդ է»

Պ. Հայրիկյան. «Լևոն Տեր-Պետրոսյանը սկզբունքորեն փախչող մարդ է»

Այսօր հրավիրված ասուլիսում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասել է, որ եթե ՀԱԿ–ն ու իշխանությունը համաձայնության գան արտահերթ ընտրությունների կապակցությամբ, ապա՝ միայն ցուցակների առումով. գաղափարական ոչինչ չի լինելու:

–Հայաստանում բոլոր ընտրությունները եղել են անարդար, և հատկապես՝ 1991թ. ընտրությունները: Հայաստանի ընտրական համակարգը խախտում է մարդու իրավունքները: Դրանից հետո ինչպե՞ս կարելի է գնալ ընտրությունների,–հայտարարել է Հայրիկյանը:

Նա նաև ավելացրել է, որ Փաշինյանի ելույթները նպատակասլաց են, և ինքը համակրանքով է լսում նրան, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը սկզբունքորեն փախչող մարդ է, և նրա հետ հույսեր կապել չի կարելի։

–Ինչպե՞ս կարելի է այդպիսի մարդու հետ աշխատել,–զարմանք է արտահայտել ԱԻՄ նախագահը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը