Լրահոս

03.05.2021 12:15


Երևանում բախվել են BMW-ն ու Toyota-ն, իսկ հետո մեկ այլ BMW վրաերթի է ենթարկել հետիոտնի. 4 վիրավորներից մեկի ոտքը կտրվել է

Երևանում բախվել են BMW-ն ու Toyota-ն, իսկ հետո մեկ այլ BMW վրաերթի է ենթարկել հետիոտնի. 4 վիրավորներից մեկի ոտքը կտրվել է

Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ Հանրային հեռուստաընկերության աշտարակից դեպի ժողովրդին հայտնի «Սարի թաղի կալցևոյ» տանող ճանապարհահատվածում, բախվել են BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մինչ նշված BMW-ների բախումը, BMW մակնիշի ավտոմեքենայի և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայի միջև բախում է տեղի ունեցել, և վարորդները կանգնել են և զանգահարել ԱՊՊԱ, այդ ժամանակ BMW մակնիշի համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել, ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց տեղափոխվողներից երկուսին։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, և նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, քանի որ վարորդներից մեկը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վրաերթի ենթարկվածներից մեկի ոտքը կտրվել է։

Այս խորագրի վերջին նյութերը