Երևանում բախվել են Lexus-ն ու Opel-ը, Lexus-ը գլխիվայր շրջվել է, վարորդը դեպքի վայրից հեռացել է
Երեկ՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ից 23։30-ն ընկած ժամանակահատվածում Լենինգրադյան փողոցում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են Lexus և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Lexus-ը գլխիվայր շրջվել է։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքն ու այնուհետև ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել Lexus-ը, որը տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, այդ թվում՝ ճանապարհային ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները, որ իրենց ասել են, թե վթարից հետո Lexus-ի վարորդը հեռացել է դեպքի վայրից։
Ոոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։