Լրահոս

04.06.2011 12:30


Սիրիայում զոհերի թիվը մոտենում է 70–ի

Սիրիայում զոհերի թիվը մոտենում է 70–ի

Միջարաբական «Ալ–Արաբիա» հեռուսատընկերության հետ հարցազրույցում մարդու իրավունքների տեղի դիտորդական խորհրդի ներկայացուցիչները հայտարարել են, որ  ամենաքիչը 67 մարդ է զոհվել Սիրիայի կենտրոնական մասում գտնվող Համա քաղաքում անվտանգության ուժերի և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով։

«Բացի այդ, տասնյակ մարդիկ ստացել են վնասվածքներ, զոհվածների թիվը կարող է աճել»,–ասել է խորհրդի ներկայացուցիչ Ռամի Աբդուլռահմանը։

«Ինտերֆաքս»–ը փոխանցում է, որ տեղի իրավապաշտպանների ու ընդդիմադիրների տվյալներով՝ անվտանգության ուժերն ու դիպուկահարները ցուցարարների նկատմամբ ռազմական փամփուշտներ են կիրառել։

Այս խորագրի վերջին նյութերը