Լրահոս

04.06.2011 11:53


ՊՆ. «Նման տեղեկությունների տարածումը հերթական սադրանքն է Կազանում նախատեսված նախագահների հանդիպումից առաջ»

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկության վերաբերյալ, ըստ որի հայկական զինված ուժերը հունիսի 3-ին ադրբեջանցի քաղաքացիական անձ են սպանել։

ԼՂՀ պաշտպանության բանակն արդեն հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե իբր ղարաբաղյան զինված ուժերի կողմից ադրբեջանցի քաղաքացիական անձ է սպանվել: Եթե ադրբեջանական կողմն ունի ապացույցներ, ապա կարող է դրանք ներկայացնել միջազգային համապատասխան կառույցին` հետաքննություն իրականացնելու համար: Կարծում եմ` նման տեղեկությունների տարածումը հերթական սադրանքն է Կազանում նախատեսված նախագահների հանդիպումից առաջ, որով ադրբեջանական կողմը փորձում է քաղաքական միավորներ շահել:

Այս խորագրի վերջին նյութերը