Ձեր մեղքով էր այս աղետը. եսասերների տիրապետությունը
Դատարանների մուտքեր շրջափակելը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի վրա քրեական գործ սարքելը որ իր գելխեղդ շանը դնի տեղը ու խեղդի արդարադատությունը և արցախյան բանակցությունները սեփական կետից սկսելը ու ողջ բանակցային գործընթացը տապալելը նույն բանն են՝ թերուս եսամոլի մտահորիզոնի մեջ չեն տեղավորվում հասկացություններ, որոնց ինքը առնչություն չունի՝ անկախ դատական համակարգ, քանի որ ինքը չի ստեղծել, բանի պետք չի՝ քանդել, պատերազմի եզրով գնացող Արցախի բանակցային գործընթացը, քանի որ ինքը չի սկզբնավորել, պիտի տապալել իր կետից սկսելու համար, Շուշին ինքը չի գրավել, ուրեմն պետք է հանձնել, 5000 տղաներին իր կինը կամ մայրը չեն ծնել, ուրեմն, կարելի է մտցնել բայրաքթարների տակ։
Ուղղակի դատարան ու Ազգային ժողով շրջափակելու հետևանքը անմիջականորեն չեն երևում, իսկ բանակցությունները տապալելու արդյունքը արագ բացահայտվեց՝ պատերազմով ու պարտությամբ, բանակցության տապալումը Մեծ ոճրագործություն է, որ Արցախի պետականությունն ու ու բազմաթիվ բնակավայրեր է կորստի մատնել ու զոհել ու հաշմանդամ դարձրել հազարների։
Ինչպես, օրինակ, մի փինաչու տաս տունդ նորոգի, մի տարի հետո պատը կփլվի, իսկ որ նրան թույլ տաս վիրահատել հիվանդին, հիվանդը տեղում կմեռնի։ Երեք տարի առաջ այդպիս փինաչու տրվեց ողջ երկիրը ու փլուզեց ամեն ինչ՝ մարդկային կյանքերից մինչև բնակավայրեր ու հաստատություններ։
Բայց սա մի հիվանդագին եսամոլ, մի անհատ չէր կարողանա այսքան չարիք գործել, եթե չունենար համախոհների այսքան լայն շրջանակ։ Իմ քայլի մասին չի խոսքը, նրանց մասին ամեն ինչ պարզ է՝ մի ողորմելի մանդատի համար պատրաստ են ծառայել ում ասես՝ Օրանգուտանից մինչև անձրևաորդի։ Այլ բազմաթիվ քաղաքացիների, մտավորակաների, նրանց, ովքեր կրթյալ են, և իրենց ջերմեռանդ աջակցությամբ մինչև վերջ սանձարձակ դարձրին եսամոլ փինաչուն։
Նրանք, ովքեր մասնակցում էին կամ ոգևորվում էին ԱԺ շենք շրջափակելով, դատրաններ շրջափակելով, դատավորների դեմ հալածանքներով, էն գլխից էս աղետի մասնակիցն ու պատասխանտուն էին դառնում։ Աչքիս առաջ է արվեստագետի հրճվալից դեմքը, երբ 2018֊ի հոկտեմբերի 2֊ին եսամոլ փինաչու հրամանով խանռամբոխը տեռորի էր ենթրակում պատգամավորներին։ Ասում եմ՝ չես հասկանում՝ ինչ է կատարվում, ամենազզվելի բռնակալությունն է հաստատվում՝ տգետ ամբոխին գործիք սարքած, նա երանության ժպիտով ասում էր՝ շատ լավ ա, տենց ա դրանց պետք։ Տարօրինակ էր, կրթված, վաստակաշատ արվեստագետը, որ իբր ձախ հայացքների է դավանում, դարձել էր մի թերուս եսամոլի երկրպագուն։ Աչքիս առաջ է մի քանի մտավորականների գրառումը՝ ես գնացի դատարանի մուտքը փակեմ, էն բանից հետո, երբ եսամոլ փինաչին հրամայեց դատրանները շրջափակել։
Ունե՞ն մեղքի զգացում։ Որտեղի՞ց, նրանք էլ իրենց եսամոլ առաջնորդի հետ մի սանրի կտավ են, իհարկե ավելի պարկեշտ, պարկեշտ չլինեին, իմ քայլում կամ տենց մի տեղ կլինեին, գուցե ոչ եսամոլ, բայց այնքան եսասեր, որ չեն կարողանում խոստովանել իրենց մեղքը, մեղքի խոստովանությունը ես֊ի դեմ ոտնձգություն է։
Եսասիրությունն է, երբ մարդ ինքն իրեն ավելի է սիրում, քան էն գաղափարը, որին իբր դավանում է, կամ հայրենիքը, և չի կարողանում մեղքի, սխալվելու զգացողություն ունենալ։ Քրիստոնեությունը մեզ սովորեցրել է հանուն գաղափարի ուրանալ սեփական անձը, և աթեիստ լինես, թե քրիստոնյա, սա մի ավանդույթ է դարձել, որ առաջ է բերել գաղափարախոսություններ ու հասարակական միտքը առաջ տարել։ Գաղափարական անձը կամ հավատացյալը, կամ հայրենասերը կարողանում է տեսնել իր մեղքը իր դավանանքի հանդեպ, և մեծագույն թեթևություն է զգում այն խոստովանելով, քանի որ խոստովանությունը ծառայում է իր գաղափարներին, հավատամքին կամ հայրենիքին։
Բայց ինչպես իրենց կապիտուլյանտ առաջնորդի, այնպես էլ այս մարդկանց համար իզմեր չկան, այսինքն՝ գաղափրներ։ Իզմը՝ գաղափարախոսությունը, առնվազն երկու անձի միմյանց առաջ պատասխանատվություն է գաղափարի ներքո, իսկ այս անիզմ հասարակությունը ստեղծում է անպատասխանտվության դաշտ, և ահա թե ինչու անպատասխանտվության մարմնավորումը շարունակում է իշխել։ Օրինական է անպատասխանատվությունը, լեգիտիմ է անպատասխանատվությունը, նման զնմանն գտանէ։
Բայց մի՞թե ամբողջ հասարակությունն է կուլ գնացել անպատասխանտու նորմերին։
Կերևա։
Հիմա Հայաստանում ընտրություններ չեն, ճակատամարտ է անիզմ, անհայրենիք խառնամբոխի ու հայրենասերների մեջ։ Հայրենասերների՞. եթե կապիտուլյանտի դեմ չհամախմբվեն, մի դաշինք չդառնան և մասնատված գնալով ընտրությունների թույլ տան, որ կապիուլյանտը հաղթի, էլ ի՞նչ հայրենասեր, ուրեմն, նրանք էլ են նույն եսասիրության սանրի կտավը, ուրեմն, հասարակությունը ընդունում է անպատասխանտվությունն ու եսամոլությունը՝ որպես կյանքի առաջնահերթություններ։