Լրահոս

04.06.2011 11:56


Ադրբեջանի ԱԳՆ. «Ադրբեջանը Հայաստանին թույլ չի տա մասնակցել «Բաքու–Թբիլիսի–Կարս» նախագծին»

Ադրբեջանի ԱԳՆ. «Ադրբեջանը Հայաստանին թույլ չի տա մասնակցել «Բաքու–Թբիլիսի–Կարս» նախագծին»

Ադրբեջանը Հայաստանին թույլ չի տա մասնակցել այն տարածաշրջանային նախագծերին, որոնց մասնակցում է Ադրբեջանը, այդ թվում և Բաքու–Թբիլիսի–Կարս նախագծին։ Այս մասին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը։

Մամլո այս հաղորդագրությունը Ադրբեջանի ԱԳՆ–ը տարածել է այն բանից հետո, երբ Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ընդգծել էր Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղին Հայաստանի կողմից օգտագործելու հնարավորությունը։

Այս խորագրի վերջին նյութերը