Երեխայի ծնունդից 15 օր անց ես արդեն աշխատում էի․ խեցեգործ Նանա Մանուչարյան (տեսանյութ)
Մայիսի 1-ին՝ աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ ներկայացնում ենք չափազանց աշխատասեր ու ջանասեր Նանա Մանուչարյանի մասին այս հոլովակը։
Արվեստաբան, խեցեգործ 29-ամյա Նանան երեխայի ծնունդից ընդամենը 15 օր անց վերադարձել է աշխատանքի, սեփական ջանքերով ստեղծել ու զարգացրել «Տեռակոտա» արվեստանոցները, որոնք գործում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում։ Հիմնադրել ու ղեկավարում է նաև խմորեղենի արտադրամաս ու հագուստի սոցիալ-ներառական արտադրության։ Նա խոսում է աշխատող մայրերի դժվարությունների մասին․ աշխատավայրերում չկան պայմաններ՝ երեխայի հետ լինելու համար։
«Իհարկե, երեխա մեծացնելը ջանք է, բայց այնպես էլ չէ, որ աշխատել չես կարող։ Ֆիզարձակուրդում դու զրկվում ես բավարար եկամտից, իսկ աշխատանքի վերադառնալու դեպքում՝ երեխայի հետ բավարար շփումից, այսինքն՝ երկու քարի արանքում ես»,-ասում է նա։ Նանան պատմում է նաև, թե ինչպես է լուծել աշխատանքն ու երեխայի խնամքը համատեղելու խնդիրը։
Հոլովակը պատրաստվել է «Վաղ մայրության փուլում կանանց աշխատանքային իրավունքների ջատագովություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Կետ 33» կազմակերպության և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի համագործակցությամբ։ Ծրագրի նպատակն է իրազեկել կանանց իրենց աշխատանքային իրավունքների մասին և օգնել ճիշտ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում, ցույց տալ գործատուներին մայր աշխատողների ծանրաբեռված առօրյան և խրախուսել նրանց ստեղծել առավել երեխայամետ պայմաններ։

Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուրը՝ yerevaklur.am