Կարծիք

01.05.2021 13:20


Դավաճան Նիկոլի բանդիտապետությունը

Դավաճան Նիկոլի բանդիտապետությունը

Ըստ լրատվամիջոցների, Երևանում զինված «ռազբորկա» է տեղի ունեցել, որտեղից հրազենային վնասվածքներ ստացածներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Երևանի Շենգավիթի և Մալաթիայի թաղապետերը...

Հետաքրքիր է, եթե սա լիներ նախկինների օրոք ինչպես այս ամենը կմեկնաբանեին դավաճան Նիկոլին սատարողնեորը, ժեխը և փթիրը...

Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրկանությանը, իսկ ես բացարձակ չեմ էլ կասկածում դրանում, ապա մենք ՀՀԿ-ական բեսպրեդելը մերժելով մեծ ուրախությամբ հայտնվեցինք նիկոլական բանդիտապետության ճիրաններում, որտեղ թաղապետերը մասնակցում են փողոցային ռազբորկաների...

Պատկերացնում եք, սա նախկինների օրոք լիներ, հիմա Նիկոլի ընտաներկան ԶԼՄ-ները, սորոսական իրավապաշտպանները և վարչապետի պաշտոնը զբաղեցնող ազգադավն ինչ «վժժուն» էին դրել արդեն...

Դատախազությունը ևս լռում է... Չզարմանաք, եթե գլխավոր դատախազ Արթուևը հայտարարի, որ Շենգավիթի և Մալաթիայի թաղապետերը գիշերվա այդ ժամին միամտաբար են ռազբորկայի վայրում գտնվել և բարի կամք դրևորելով են վիրավորներին տեղափոխել հիվանդանոց...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը