Կարծիք

01.05.2021 12:13


Բա պատկերացնու՞մ եք, որ մի օր էդ ամենը ջրի երես է դուրս գալու, բա ո՞նց եք նայելու հասարակության, իրավաբանական հանրության դեմքին

Բա պատկերացնու՞մ եք, որ մի օր էդ ամենը ջրի երես է դուրս գալու, բա ո՞նց եք նայելու հասարակության, իրավաբանական հանրության դեմքին

ՀՀ արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Ձեր սիրած անձի խոսքերով ասած՝ «ՔՈՒԱՆՇ»։

Չեմ հավատում, որ դուք իրոք մտահոգ եք ՀՀ իրավապահ համակարգի և առավել ևս դատական համակարգի կայացմամբ։ Չեմ հավատում, որ դուք անկեղծ եք, չեմ հավատում, որ ձեր սկզբունքային դիրքորոշմամբ պայմանավորված եք նախաձեռնել ՀՐԱՇԱԼԻ ԵՎ ԻՐԱԿԱՆ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը։

Հավատում եմ և վստահ եմ, որ մարդամեկի աչքին լավամարդ դառնալու համար եք անում այդ ամենը։

Եթե իրոք անկեղծ եք, ապա խնդում եմ հայտնեք, թե քանի անգամ է գլխավոր դատախազը նման հաղորդում ներկայացրել կալանավորման ապօրինի և ակնհայտ անհիմն որոշում կայացրած որևէ դատավորի վերաբերյալ, քանի անգամ է արդարադատության նախարարը կարգապահական վարույթ հարուցել նման դատավորների նկատմամբ։

Եթե կուզեք բազմաթիվ օրինակներ բերեմ, երբ խայտառակ խախտումներով որոշումներ կայացրած, սակայն օրվա իշխանության կամակատար դատավորների վերաբերյալ փաստաբանների ներկայացրած հաղորդումներում արդարադատության նախարարը որևէ խախտում չի տեսել։

Բա ասում եք մարդը բարձրագույն արժեքա, բա ասում եք, որ դուք զուտ իրավական աշխատանք եք կատարում, բա ասում եք, թե իբրև դուք ընդամենը մի մարդու քմահաճույքների համար չեք աշխատում։ Բա որ տենցա՝ դե կատարեք ձեր զուտ իրավական աշխատանքը և հետամուտ եղեք, որ ապօրինի ձերբակալումներ կատարողները ենթարկվեն պատասխանատվության, որ ապօրինի կալանավորում իրականացնողները ենթարկվեն պատասխանատվության։ Հա, մոռացել էի, որ Հայաստանն այսուհետ ժողովրդավարության բաստիոնն է, այստեղ այլևս ոչ մեկին ապօրինի չեն ձերբակալում, ապօրինի չեն կալանավորում, ապօրինի չեն մեղադրում, նման դեպքեր չկան, դրա համար էլ գլխավոր դատախազն ու արդարադատության նախարարը նման դեպքերի ականատես չեն, թե չէ հաստատ կանեին։
Իսկ իրականում դուք ցանկանում եք, որ կամակատար դատավորներ լինեն, որ ազատ զանգեք, մի բառ ասեք ու հասկանան, ձեր սրտի որոշումը կայացնեն։ Վերջին մի քանի տարում միայն իմ մասնակցությամբ գործերով քանի անգամ եք զանգել դատավորներին ու ասել, որ սա շատ կարևոր գործ է, որ ձեր համար խիստ կարևոր է, որ կոնկրետ անձի վերաբերյալ կալանավորման որոշում կայացվի /կոնկրետ զանգողներին էլ գիտեմ, զանգվողներին էլ։ Զանգողներն էլ հասկացան, զանգերին ենթարկվողներն էլ/։ Բա պատկերացնու՞մ եք, որ մի օր էդ ամենը ջրի երես է դուրս գալու, բա ո՞նց եք նայելու հասարակության, իրավաբանական հանրության դեմքին ու հիշեք, որ լավագույն դատավորների նկատմամբ հրեշտակի դեմքով նման գործընթացներ էիք նախաձեռնում։

Ամեն ինչ ժամանակավոր է, ձեր պաշտոնները ևս․․․

Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը