Երեկվա հարձակումից հետո Եմենի նախագահը ելույթով է հանդես եկել
«Ռոյթերս» գործակալությունը հաղորդում է, որ Եմենի նախագահ Ալի Աբդալա Սալեհը, ով ուրբաթ նախագահական պալատի վրա կրակոցների ժամանակ թեթև վնասվածքներ է ստացել, հանդես է եկել ելույթով ու հարձակման համար մեղադրել ընդդիմադիր ցեղին։
Սալեհի խոսքերով՝ այս հարձակման հետևում կանգնած է շեյխ Սադեկ ալ–Ահրամի կողմից ղեկավարվող խաշիդ հյուսիսային ցեղային միությունը։
Նա նաև հայտնել է, որ պայթյունի հետևանքով անվտանգության ծառայության յոթ աշխատակից է զոհվել։
«Յոթ սպա է զոհվել։ Մենք հետապնդելու ենք այդ հանցագործներին անվտանգության բոլոր ծառայությունների հետ միասին»,–ասել է Եմենի նախագահը։
Եմենում ավելի քան 30 տարի երկիրը նախագահող Սալեհի հրաժարականը պահանջող հակակառավարական ցույցերը շարունակվում են փետրվարի սկզբներից։ Արևմտյան ԶԼՄ–ների տվյալներով՝ ժողովրդական հուզումների ամբողջ ընթացքում երկրում զոհվել է մի քանի հարյուր մարդ։