«Տղաս ո՜նց կցնծար հիմա». հերոսաբար զոհված Հրայրի մահից 6 ամիս անց ծնվել է նրա առաջնեկը
Ապրիլի 26-ին Եգանյանների ընտանիքում լացն ու ուրախությունն իրար էին խառնվել` ծնվել էր պատերազմում զոհված Հրայր Եգանյանի առաջնեկը։ Պատերազմ մեկնելիս Հրայրն արդեն գիտեր` երեխայի են սպասում, սակայն սեռը դեռ պարզ չէր։ Ասել էր` եթե տղա լինի Նարեկ, իսկ աղջկա դեպքում Նարե պիտի անվանակոչեն. հոր կամքով էլ նորածնին Նարեկ են կոչել։
Հրայրենց տանն ենք. հյուրասենյակի սեղանին շոկոլադ և խմիչք է դրված, ուղիղ դրա դիմաց Հրայրի` շրջանակի մեջ դրված նկարն է` առջևում վառվող մոմեր։ Հրայրի մայրը` տիկին Շուշանը, բացատրում է` թոռնիկի ծննդյան կապակցությամբ մի փոքր մաղարիչ են արել։ Տիկին Շուշանը դեռ զննում է տղայի հուշ–անկյունը, և ասում, որ որդու զոհվելուց հետո այդ տանն այլևս չի ապրում` փոքր տղայի տուն է տեղափոխվել։
«Այստեղ ամեն ինչ որդուս է հիշեցնում, իսկ ես չեմ հարմարվում նրա բացակայությանը»,–արցունքոտ աչքերով ասում է Հրայրի մայրն ու շատ արագ հավաքում իրեն. «Ես ուժեղ կին եմ, ամուր եմ, բան չկա»։
Տիկին Շուշանը պատմում է` պատերազմը սկսվելու պահից որդին շատ անհանգիստ էր և որոշել էր կամավորագրվել։ Երբ մայրն ասել է`գուցե սպասի մինչև ծանուցում ուղարկեն, Հրայրը սրտնեղել է. «Ամոթ է, 18 տարեկան տղերքն են զոհվում, ծանուցագրի՞ եմ սպասելու»։ Հրայրը մորից ծածուկ կամավորագրվել էր հոկտեմբերի 1-ին նրան կանչել են զինկոմիսարիատ։
«Կամավորների երեք ավտոբուս կար, երեքին էլ ծափերով ճանապարհեցինք։ Հիմա հիշում և մեղադրում եմ ինձ, թե ինչու նրան չկանգնեցրի։ Մյուս կողմից, ես այդ պահին մտածում էի` որդիս չգնա, մյուսը չգնա, բա ո՞վ պետք է երկիրը պաշտպանի»,–ասում է տիկին Շուշանը։
Հրայրը նոր էր ամուսնացել, երբ պատերազմը սկսվեց` օգոստոսի 9-ին նրա հարսանիքն էր։ Կորոնավիրուսային պայմաններում դժվար էր ամեն ինչ լավ կազմակերպել, սակայն Հրայրն ուզում էր դհոլ–զուռնայով հարսանիք ունենալ, ինչին էլ հասել է։ Իսկ Հրայրի կինը` Լյուդմիլա Գյուրջյանը, նոր էր ամուսնուն հայր դառնալու լուրը հայտնել. Հրայրին, սակայն, ոչինչ հետ չէր պահել պատերազմ մեկնելու մտքից։
Բայց նրան դուր չի եկել, որ իրեն Արարատի մարզ են տարել` Նախիջևանի հետ սահմանը հսկելու։ Նեղվում էր` բուն գործողությունները տեղի էին ունենում Արցախում, իսկ իրեն Արարատ են բերել։ Արցախ գնալու համար մի քանի անգամ կամավորագրվելուց հետո մի օր էլ հայտարարել են`ովքե՞ր են ցանկանում Արցախ մեկնել. հոկտեմբերի 15-ին Հրայրը 30` Ջաբրայիլ մեկնողների շարքում էր։
«Ես բավական հանգիստ էի, քանի որ Հրայրն ինչպես կամավորագրվելը, այնպես էլ Արցախ տեղափոխվելն էր թաքուն պահել ինձնից։ Մի բան էր փոխվել` սկսել էր ավելի կարճ խոսել ինձ հետ ու ավելի շատ ինձնից էր հետաքրքրվում` ո՞նց եմ, ի՞նչ գործերով»,–պատմում է տիկին Շուշանն ու նորից աչքերը լցվում են։
Հրայրը ջոկատի հրամանատարն էր, և իրենց ջոկի յուրաքանչյուր տղայի համար մեծ էր պատասխանատվությունը։ Ջաբրայիլում Հրայրն ու իր ջոկատը երկար չեն մնացել` արդեն ուր գնում էին, կարճ ժամանակ անց նահանջի հրաման էին ստանում։ Նույնը կատարվել է նաև հոկտեմբերի 18-ին. թշնամու հերթական հարձակման ժամանակ նահանջի հրաման է տրվել։ Հրայրն ինքը չի նահանջել` չի փախել մինչև իր ջոկի բոլոր տղաները կհասցնեին իրենց դիրքերից հետ գնալ, իսկ հետո արդեն ուշ է եղել իր փախչելու համար. Հրայրն իրենց ջոկատի միակն զոհն էր...
Հրայրի մորն ու կնոջն ընկերներն ասել են, թե վիրավոր է։
«Տղայիս ընկերները մեր տանն էին։ Շտապօգնություն կանչեցին և հարսիս տեղափոխեցին հիվանդանոց, որպեսզի բժիշկների հսկողության ներքո հայտնեն ամուսնու զոհվելու լուրը. երեխայի կյանքը պահպանել էր պետք։ Հոգեհանգստին ու թաղմանն էլ կարճ ժամանակով բժիշկների ուղեկցությամբ հարսս եկավ հիվանդանոցից, ու նորից հոսպիտալացրին` բավական երկար ժամանակ նա հիվանդանոցում է եղել, քանի որ վտանգի տակ էր երեխայի կյանքը»,–ասում է տիկին Շուշանն ու հավելում` փառք ու պատիվ հարսին, որ կարողացավ այսքան դժվարությունների միջով անցնել և երեխային լույս աշխարհ բերել։
Տիկին Շուշանը հոգոց է հանում և ասում` գոնե այս ամենից հետո պետք է հաղթած լինեինք, որ արժևորվեր տղաների թափված արյունը։ Իսկ հիմա ուղղակի կարկամում ես` մի շարք հարցերի պատասխաններ չգիտես։
Հրայրն, ի դեպ, մասնագիտությամբ տնտեսագետ էր, բանկում էր աշխատում, իսկ վերջին շրջանում պատրաստվում էր, որպեսզի բանկի կառավարչի մրցույթին դիմեր։ Մայրն ասում է` տունը վերանորոգել էր, իր սիրած գործով էր զբաղվում, ամուսնացել էր, շուտով որդի էլ կունենար, եկել էր կյանքը վայելելու շրջանը, բայց... Մայրը պատմում է, որ Հրայրը երեխաների շատ էր սիրում. նա մանկատուն էր այցելում, փոքրիկներին նվերներ, հագուստ տանում, բայց այդ ամենը ծածուկ էր պահում բոլորից։
«Որքա՜ն պիտի իր տղայի ծնվելով ուրախանար։ Ոնց կցնծար որդու ծննդյան լուրից»,–ասում է տիկին Շուշանը` փորձելով ինչ–որ բան հավելել, բայց հուզմունքը սեղմում է կոկորդը։
Եգանյանների ընտանիքի միակ ուրախությունը` փոքրիկ Նարեկը, լույս աշխարհ է եկել Գեորգի Օկոևի ջանքերի շնորհիվ` 3.6 կգ քաշով, 53 սմ հասակով։
Տիկին Շուշանն ասում է, որ այժմ միակ երազանքն է, որ թոռն ու հարսն իր հետ ապրեն այն տանը, որտեղ Հրայրի շունչը կա։ «Հարսս դեռ չի կարողանում հաղթահարել ցավն ու այս տուն գալ։ Կուզեի միասին այստեղ ապրեինք, կուզեի, որ թոռս այս տանը մեծանար»,–ասում է տիկին Շուշանը։
Հ.Գ. Մինչ գրում էինք նյութը, տիկին Շուշանը զանգեց և լավ լուր հայտնեց` փոքրիկ Նարեկին և նրա մայրիկին` Լյուդմիլային, ապրիլի 30-ին դուրս են գրել հիվանդանոցից։

Աղբյուրը՝ armeniasputnik.am