Ըստ ազգագրագետի՝ հայերին բնորոշ է սկզբում հայհոյելը, հետո երկխոսելը
Ազգագրագետ Աղասի Թադևոսյանը «7օր»–ի հետ զրույցում ասել է, թե ոչ միայն հայերին, այլև բոլոր ազգերին է բնորոշ, որ սկզբում իրար հայհոյում են, իսկ հետո երկխոսում։
–Հատկապես քաղաքականության համար դա շատ նորմալ է։ Ընդհանրապես, եթե քաղաքական գործիչը ռացիոնալ, սառը դատող մարդ է (իսկ եթե նա այդպիսին չէ, ուրեմն գործ չունի քաղաքականության ոլորոտում), ապա նա մտածում է իր կողմից ղեկավարած քաղաքական ուժի շահերը հնարավորինս արդյունավետ ռեալիզացնելու մասին։ Եվ այս համատեքստում կարող են տարբեր գործիչների միջև լինել և՛ իրար վրա քար նետել, և՛ նաև համագործակցության պահեր։ Առանց դրա քաղաքականություն չի լինում,–մասնավորապես ասել է ազգագրագետը։
Իսկ թե արդյոք այդպիսով այդ քաղաքական գործիչները պարզապես մոլորության մեջ չե՞ն գցում ժողովրդին, նա ընդգծել է.
–Եթե ժողովուրդն ինքն ուզում է, որ իր քաղաքական գործիչները լինեն էմոցիոնալ, և ժողովուրդն ընդամենն իր էմոցիաները բավարարելով է բավարարվում նաև քաղաքական գործիչների գործունեությունից, ապա այդպիսի ժողովրդին քաղաքական գործիչները կարող են նաև հաշվետու չլինեն։ Այսինքն՝ մարդիկ իրենք պետք է կարողանան երևույթներին ավելի գիտակցակա՛ն մոտեցում ցույց տալ, քան զգայական, զգացմունքային։

7or.am