Կարծիք

30.04.2021 21:07


Գոյաբանական պայքար Նիկոլի դեմ

Գոյաբանական պայքար Նիկոլի դեմ

«Եթե մենք որոշենք պարտվել, նրանք կորոշեն, կպաշտպանեն պարտվելու մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք հաղթել, նրանք կպաշտպանեն հաղթելու մեր որոշումը»:

Սա Նիկոլ Փաշինյանի՝ 16.10.2020 թվականի՝ կամավորներին ռազմաճակատ ուղարկելու ելույթից մի նախադասություն է: Կասեի՝ մեր կողմից աչքաթող արված հանցավոր նախադասություն, որի մասին հիշեցրեց գրող, բանաստեղծ, դերասան Վահրամ Սահակյանը: Նիկոլ Փաշինյանի միտքը ակնհայտորեն նշանակում է՝ նա որոշեց պարտվել ու պարտվեց, որովհետև գիտեր, որ դիմացինները՝ «նրանք» համաձայնվելու էին մեր, այսինքն՝ իր պարտության որոշմանը:

Ահա սա է մեր երկրի վարչապետի աթոռում հայտնվածի քաղաքական դեմքը և քաղաքական հասունությունը, ռազմական և դիվանագիտական գիտելիքները և «հրամանատարական հատկությունները»: Ու այսքանից հետո՝ բացարձակ զարմանալի չէ, որ նա իր «կապիտուլյացիոն բերանով» կարող է պնդել, որ Շուշին 96% -ով ադրբեջանական քաղաք է: Թրքահաճության ու թրքասիրության իր քաղաքական դիսկուրսը շարունակում են պնդել իր բեղլոյանները, մակունցները, դավոյաններ ու էլի մի շարք «ուսապարկեր ու հեռախոսների ձողեր»: Տրամաբանական հռետորական հակադարձում է առաջանում. Դուք ուզում եք ասե՞լ, որ եթե «Իմ քայլը» խմբակցության 96%-ը թրքահաճո է, ապա այն հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով: Կարծում եմ՝ հանրային ճշմարիտ հակադարձում է: Բացի խոհանոցային հակադարձումներից, սակայն, մեր հասարակությունը դեռևս գործնականում թրքահաճո արտահայտություններ անող պատգամավորների դեմ իրական պայքաքր չի ծավալում, ինչպես նաև, անբացատրելիորեն հանդուրժում է օրեցօր հայրենիքը փոքրացնող մինի «ֆյուռերներին»:

Նիկոլյան Հայաստանը դարձավ ամենաթշվառ, ամենաանօգնական, ամենաչկայացած,տիրազուրկ, սկզբունք, որբացած , պատվազրկված, կապիտուլացված, գլխիկոր բնակչությամբ մի երկիր, որտեղ ամենամեծ ավերը ոչ այնքան թշնամին է պատճառել, այլ հենց , ինչպես Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայր Լեւոն ՏերՊետրոսյանը կասեր, ժողովրդի թևքերի վրա իշխանության բերված բախտախնդիրների կլիկան:

Այն, ինչ hաջողվեց Նիկոլին , չէր հաջողվել ոչ մեկին. իշխանազավթումից կարճ ժամանակ անց նա ավերեց Հայաստանի քաղաքացիական ավիացիան, էներգետիկայի նախարարությունը, գյուղատնտեսության նախարարությունը, մշակույթի նախարարությունը, սփյուռքի նախարարությունը: Գլոբալ ոչնչացման տարավ տնտեսությունը: Հաշվիչ դրամարկղային կտրոնը համարեց տնտեսության «հեռանկարային» առաջընթացի հիմք՝ պատկերացում չունենալով տնտեսության ճյուղային զարգացման իրական հեռանկարներից, հնարավորություններից, պահանջարկից ու կարևորությունից: Իր ավերաիշխանության մոտ երեք տարիների ընթացքում, տնտեսության զարգացման ոչ մի ռեալ ծրագիր չներկայցվեց կառավարության կողմից: Հարկային ու մաքսային ծառայությունները ամլացրեց՝ վերածելով դրանք կասկածելի սխեմաներով աշխատող սարդոստայնային կառույցների: Երկրում գեթ մեկ լուրջ ներդրումային ծրագիր չիրագործվեց, մի «դուխով» ներդրող չերևաց Հայաստանի օդանավակայնում, մի փայլող լումա չներդրեց Նիկոլի նոր Հայաստանի ազատ ու չխեղված՝ չկոռումպացված տնտեսական չափանիվը շարժելու մեջ : Փոխարենը, ինտենսիվ ու հետևողականորեն փոշիացվեց տարիների ստեղծածը: Երկրի տնտեսությունը նմանվեց ճահճի մեջ հայտնված նավի:

Նիկոլ Փաշինյանի բացառիկ, անգերազանցելի ապաշնորհության արդյունքում , քարը քարին չմնաց կրթության, առողջապահության ոլորտներում: Եկեղեցամերժության իր ուղերձները դրսևորվեցին Հայոց Հովվապետի, Հայ-առաքելական եկեղեցու սրբագույն օծում ունեցող քահանաների նկատմամբ բռնության կոչերով:

Հայաստանի արտաքին քաղաքական դեգերող վեկտորը ոչ մեկին ՝ոչ ներսի քաղաքական ուժերին , ոչ դրսի զուգընկերներին պարզ չդարձավ: Պարզ չէր, այժմ էլ պարզ չէ երկրի վարչապետի աթոռում հայտնվածի դիրքորոշումը Արցախի հարցում:

Ազգի միասնականության գեներատորը՝ հայոց ազգային բանակը, ևս ոչնչացվեց : Այն քանդուքարափվեց ոչ թե 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո, այլ առաջ, երբ սկսվեց զինվորի և հրամանատարի, նրանց հաղթանակների պատվազրկումը, երբ «դեդովշչնայից» ՝ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով միայն 2019 թվականին բանակում ինքնասպան եղած զինվորների կամ ինքնասպանության հասցնելու փաստերը ապշեցնող անտարբերության էին արժանանում: Այժմ ի հայտ եկած փաստերը, հետպատերազմական սարսափելի իրողություններ էլ եկան փաստելու՝ հայոց ազգային բանակը մանր ու հետևողական քայլերով ոչ թե ամրապնդվել է երեք տարիների ընթացքում, այլ՝ դարձել հասանելի, մատչելի և խոցելի թշնամու համար:

Հայաստանը, նիկոլի օրոք, շարունակում է մնալ բացառիկ անարդար երկիր, որտեղ ոստիկանությունը, դատախազությունը, քննչական մարմինները դարձել են Փաշինյանի ցանկությունների դակիչն ու իրավաբանական նոնսենսների կամարտահայտիչը: Փոխարենը կարևորվեց տրանսգենդեր մել դալուզյանն ու ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած և դահլիճում գտնվողներին «hարգելի գործընկեր» դիմած հաջորդ տրանսգենդերը: Դրանց խմբերը հենց Փաշինյանի օրոք, սկսեցին ասպատակել Երևանի կենտրոնը և Հայաստանի գյուղերը, ոստիկանության բաժանմունքները:

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրածը, ինչպես կասեր հրապարակախոս Վ.Շենդերչովիչը, իր նստատեղի կաշին բարեհաջող ձգել է դեմքին:

Շարունակելի․․․ արդեն վաղը

Լիլիթ Աղեկյան

Աղբյուրը՝ esse.am

Այս խորագրի վերջին նյութերը