Շուշիի ազատագրո՞ւմն են նշում, թե՞ 5000 տղերքի զոհվելը․ Գեղամ Նազարյանը՝ Երևանի կենտրոնում տեղի ունեցած համերգի մասին (տեսանյութ)
Այսօր ինձ տեղեկացրեցին, որ տոն է և Երևանի կենտրոնում կազմակերպվել է համերգ, երբ մոտեցա ու ասացի, թե ի՞նչն եք տոնում, մեր զոհված տղերքի մահը՞, ինձ վրա հարձակվեցին, իսկ ոստիկանները խնդրեցին՝ լքեմ տարածքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքագետ Գեղամ Նազարյանը:
«Պատահաբար անցնում էի այդ տարածքով ու ինձ ասացին՝ այսօր տոն է և Կենտրոնի թաղապետարանը համերգ է կազմակերպում Երևանի կենտրոնում, ես մոտեցա ու հարցրեցի՝ Շուշիի ազատագրո՞ւմն են նշում, թե 5000 տղերքի զոհվելը: Շուշին ո՞վ էր, 5000 զոհված տղերքը ո՞վ էին, ենթադրենք ասել էին՝ համերգ կազմակերպեք, բա դուք չե՞ք ամաչում համերգ կազմակերպելուց»,-ասաց Գեղամ Նազարյանը:
Նա նաև տեղեկացրեց՝ տարիքով մի տղամարդ է հարձակվել իր վրա, երբ դիտողություն է արել համերգի կազմակերպման հետ կապված: «Հարձակվեց վրաս ասելով՝ համերգ ենք անում, պիտի ուրախանանք: Դրանից հետո մի կին մոտեցավ ինձ ու ասաց՝ «տոն է, տո լա՛վ ենք անում, քո նմանի աչքն էլ հանում ենք»: Ես այլևս այլ մեկնաբանություններ չունեմ միջադեպի հետ կապված այդքանից հետո»,-նշեց նա:
Գեղամ Նազարյանը նաև հավելեց՝ ոստիկանները խնդրել են, որպեսզի ինքը լքի տարածքը և չխոչընդոտի համերգի իրականացմանը: «Ոստիկաններն ասացին՝ մենք ի՞նչ անենք, մեզ հրամայել են գալ, թաղապետարանը որոշել է, իսկ քաղաքապետարանը՝ հաստատել: Սա է ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը և պատկան մարմինների էությունը»,-հավելեց նա:
Գեղամ Նազարյանը նաև ասաց՝ այսօր իրականում իրենց տոնն է, քանի որ ապրիլի 30-ի գիշերը լույս մայիսի 1-ին Սատանայի տոնն է: «Ամբողջ աշխարհում նշվում է Սատանայի տոնը տարբեր ձևերով, քողարկված և ոչ քողարկված և այո, այսօր նրանց համար իսկապես տոն է»,-ասաց Գեղամ Նազարյանը: