Քաղաքական

30.04.2021 15:04


Արման Բաբաջանյանի հակառուսական քարոզի պատվիրատուն Արմեն Սարգսյանն է․ սիմվոլիկ համագործակցություն

Արման Բաբաջանյանի հակառուսական քարոզի պատվիրատուն Արմեն Սարգսյանն է․ սիմվոլիկ համագործակցություն

Վերջին շրջանում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կրկին ակտիվացրել է հակառուսական քարոզչությունը։ Ազգային Ժողովում օրերս Արման Բաբաջանյանն, անգամ, «կալոշ» էր բերել և փորձում էր բացատրել, որ մեր բանակի բարեփոխումները Ռուսաստանի Դաշնության հովանու ներքը որևէ լավ տեղ չեն տանի։ Արման Բաբաջանյանին, իհարկե, հետաքրքիր չէ, որ խոսում է մի պետության մասին, որի բանակը աշխարհի հզորներից է և ամենատարբեր տարածաշրջաններում կարողանում է իր առաջ դրված խնդիրները լուծել։ Բաբաջանյանը ցանկանում էր ԱԺ ամբիոնից, ի վնաս Հայաստանի, հակառուսական հիստերիա հնչեցնել և դա արեց։

Բաբաջանյանի դեպքում ամեն բան պարզ է, այլ բան դժվար է սպասել բանակից կեղծված փաստաթղթերով խուսափած և սեփական մոր դեմ ցուցմունք տված գործչից, բայց հետաքրքիր է, թե ով է կանգնած նրա հակառուսական քարոզչության հետևում։

Մեր աղբյուրների պնդմամբ, Արման Բաբաջանյանի հակառուսական քարոզի հետևում նախագահ Արմեն Սարգսյանն է։ Նա վերջին շրջանում հաճախ է մի քանի ժամանոց հանդիպումներ ունենում Արման Բաբաջանյանի հետ, այդ թվում նաև քաղաքական հարցերի շուրջ։ Արմեն Սարգսյանը նաև փորձում է առաջիկա ընտրություններում աջակցել Արման Բաբաջանյանի ղեկավարած քաղաքական ուժին, որպեսզի այն անցնի ԱԺ։

Հիշեցնենք նաև, որ Արման Բաբաջանյանի քաղաքական ուժին աջակցում են նաև հայաստանաբանակ տրանսգենդերները, այս մասին մամուլում եղել են հրապարակումներ։ Այս իմաստով Արմեն Սարգսյանի աջակցությունը ևս սիմվոլիկ է, քանի որ ըստ «Անտիֆեյք․ամ» լրատվականի հրապարակման, Արմեն Սարգսյանի որդիներից մեկը միասեռական է և ամուսանցել է արաբական ծագում ունեցող մի տղամարդու հետ։ Նախագահականից այս լուրը հերքեցին, բայց լրատվականը շարունակում էր պնդել իր տեղեկատվությունը։

Աղբյուրը` politik.am

Այս խորագրի վերջին նյութերը