Լրահոս

30.04.2021 13:03


Մանկական երկաթուղու թունելում թանձր ծխի պատճառը հոսանքի մալուխների հրդեհն է

Մանկական երկաթուղու թունելում թանձր ծխի պատճառը հոսանքի մալուխների հրդեհն է

Երևանի Մանկական երկաթուղի տանող՝ Արամի փողոցի թունելում թանձր ծխի պատճառը բարձր լարման էլեկտրական հոսանքի մալուխների հրդեհն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, գնդապետ Արթուր Ոսկանյանը՝մանրամասնելով, որ արդեն հայտնաբերված է հրդեհի օջախը:

«Ահազանգը ստացել ենք մոտ 2 ժամ առաջ: Այրվում է մոտ 30 հատ մալուխ: Հետախուզություն է իրականացվում: Հորեր բացելով, ծխապատ գոտուց արդեն գտել ենք հրդեհի օջախը: Ուժերն ենք վերադասավորում, որ սկսենք մարման աշխատանքները»,-պարզաբանեց Ոսկանյանը՝ հավելելով, որ հավանաբար 6000 վոլտ լարմամբ մալուխները բռնկվել են բարձր լարումից առաջացած ջերմաստիճանից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհաշիջման աշխատանքների նպատակով հոսանքազրկվել է ամբողջ հարակից տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը