Լրահոս

30.04.2021 12:33


Կապուտանի դաշտում մարդու գանգ հայտնաբերելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. գանգը բազմաթիվ վնասվածքներով է եղել

Կապուտանի դաշտում մարդու գանգ հայտնաբերելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. գանգը բազմաթիվ վնասվածքներով է եղել

2021թ. ապրիլի 28-ին Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է մարդուն համապատասխանող գանգ՝ բազմաթիվ վնասվածքներով, իսկ հարակից տարածքում՝ հողի շերտով պատված, տեղ-տեղ քայքայված տղամարդու դիակ:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դիակի ինքնությունը պարզելու և օբյեկտիվ քննություն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը