Կարծիք

30.04.2021 11:31


Հայաստանը վերջնականապես կդառնա տաշե՞ղ, թե՞ կկարողանա ապագա ունենալ

Հայաստանը վերջնականապես կդառնա տաշե՞ղ, թե՞ կկարողանա ապագա ունենալ

«Սառը» պատերազմը չի ավարտվել։ Այն այլ ձև է ստացել։

ԱՄՆ–Ռուսաստան հակադրությունը մտել է նոր փուլ։ Ռուսաստանի դեմ օգտագործվում են տարատեսակ գործիքներ։ Արանքում օգտվում է ԱՄՆ դաշնակից Թուրքիան, տուժում են միամիտ ու պետական մտածողությունից կաղող ժողովուրդները (հայեր, ուկրաինացիներ, ղրղզներ, տաջիկներ, վրացիներ և այլն), ֆինանսապես բավարարվում են Հայաստանում, Ուկրաինայում և մյուս երկրներում առկա 5–րդ շարասյան ներկայացուցիչները։ Վերջիններս երբեմն նաև իշխանության են հասնում ու այնպիսի աղետ բերում, ինչպիսին մենք տեսանք Արցախյան այս պատերազմում։

Մեր խնդիրն այս պայմաններում պետք է լինի աշխարհի խոշորների կռվում տաշեղի դերում չհայտնվելը, թեև Նիկոլի ձեռքով մենք արդեն այդ կարգավիճակում ենք։

«Ժողովրդի» վարչապետը Թուրքիային մտցրեց Արցախ և բացում է Սյունիքի դռները՝ բավարարելով թուրք–ադրբեջանական զույգի դարավոր երազանքը։ Նիկոլը Հայաստանը դրել է աշխարհաքաղաքական հակադրությունների զոհասեղանին և սպասարկում է թուրքական շահը։

Հայ ժողովուրդը պետք է ընտրի դեն նետվող տաշեղի կամ սեփական անտառն ունենալու օգտին՝ անվտանգ, բարեկեցիկ ապագայի օգտին։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը