Հայաստանում հաստատված աղետն ու ճգնաժամը ընտրություններից հետո ոչ միայն չեն հանգուցալուծվելու, այլ ավելի են խորանալու։ Գոնե թե ես այդպես եմ կարծում։ Հայաստանն այսօր կարիք ունի լռության, քրտնաջան աշխատանքի ու համերաշխության։ Մինչդեռ Նիկոլի նախընտրական անբովանդակ ղժղժոցն ու ստի վրա կառուցած «ձայնաորսը», ինչի ականատեսն ենք արդեն, ավելի են խորացնելու խարխափող երկրի խնդիրները, ավելի են բևեռացնելու հասարակությունն ու խորացնելու են ներքաղաքական ճգնաժամը։
Ես պահում եմ խոստումս և հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու սպասվող արտահերթ ընտրություններին։ Իմ այդ որոշումն ունի մի շարք պատճառներ.
Ես միշտ ասել եմ, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը քաղաքականության մեջ է և չի տրվել «նիկոլիզմի» քաղաքական գնահատականը՝ իր քրեական հետևանքներով, ընտրությունների գնալը նշանակում է գիծ քաշել և դե ֆակտո ընդունել, որ հարցը քաղաքական է՝ բացառելով մնացած բոլոր ասպեկտները։ Իսկ ընտրության հաջորդ օրը եթե Նիկոլը մնա քաղաքականության մեջ և չհայտնվի բանտում, Հայաստանում հաստատվելու է էլ ավելի խորը ճգնաժամ։
Նիկոլի գլխավորությամբ ընտրությունների գնալը նշանակում է վերջնականապես ընդունել Հայաստանի ոչ ժողովրդավար իրականությունը և Նիկոլի խաղի կանոնները, որոնք անբարոյական են, ամբարտավան և օրեցօր փոխվում են՝ նրա օրվա քմահաճույքներով։
Նիկոլի և իր ծաղրածուների հետ մրցել ընտրություններում նշանակում է կա՛մ չընդունել, որ դու մրցում ես ազգի ու պետության դավաճանների հետ, կա՛մ ընդունել նրանց դավաճան լինելու փաստը, բայց անտեսելով դա՝ մտնել քաղաքական պայքարի մեջ։
Ես քաջատեղյակ եմ, թե ինչ են մտածում և խոսում իմ քաղաքական կերպարի մասին նախկին և ներկա իշխանություններն ու նախկին և ներկա ընդդիմությունները, որոնք նախընտրում են չտեսնել փաստերը՝ հիմնվելով սեփական վախերի և աշխարհընկալման վրա։ Այդ իսկ պատճառով որոշել եմ չմտնել այս ընտրական ցիկլ՝ վերջնականապես ապացուցելու, որ իմ պայքարը պետության համար էր՝ ո՛չ պաշտոնի կռիվ էր, ո՛չ էլ՝ անձնական շահի։
Ես չեմ մասնակացելու ընտրություններին, քանի որ գիտեմ, որ դա կարող է, մեղմ ասած, նեղացնել հականիկոլական իրական պայքարի մարտիկներին, որոնք մտածում են, թե լինելով Հայաստանում՝ իրենք են վարել իրական պայքարը և դրսից պայքարողը պետք է մնա ստվերում կամ աջակցողի դերում։ Հասկանում և հարգում եմ նման մոտեցումները։ Գիտակցում եմ, որ իմ ներկայությունը կարող է ստեղծել ավելորդ լարվածություն և խանդ հականիկոլական բլոկում՝ անկախ իմ կամքից։ Քանի որ իմ պայքարը միայն Նիկոլի և «նիկոլիզմի» դեմ է և հանուն փրկության, ապա շարունակելու եմ այն ամբիացիաների տոտալ բացակայության ձևաչափով՝ տալով պայքարելու հնարավորություն առանց ներքին մրցակցության։ Եվ քանի որ միավորումը չստացվեց, գոնե կքչանա սեգեմետավորումը և ռեսուրսների ջլատումը։
Մեկ անգամ ասել եմ, որ դաստիարակված մարդ եմ և գիտեմ հարգել մեծուփոքր՝ ոչ միայն տարիքային, նաև ըստ արաժանիքների։ Եվ այսօր հականիկոլական պայքարին այս կամ այն կերպ մասնակցում են մարդիկ՝ մասնավորապես առաջին, երկրորդ և երրորդ նախագահները, որոնց նկատմամբ անկախ գաղափարական համաձայնություններից կամ հակասություններից, ունեմ մեծագույն հարգանք և եթե իրենք մտածում են, որ իրենց պայքարի ձևն ավելի էֆեկտիվ է և իրենց ակտիվ ներգրավվածությունը պարտադիր է Հայաստանը փրկելու համար, այդ որոշումը արժանի է հարգանքի։ Ես լավ հասկանում եմ, որ նախագահների և նրանց սատարող ուժերի ուղիղ ներգրավվածությունը թույլ է տալու Նիկոլին իր դավաճանությունը քողարկել և հանրային դիսկուրը շեղել «նախկիններ-ներկաներ», «թալան-ասֆալտ» անիմաստ ուղղությամբ՝ նախընտրական պայքարը վերածելով շոուի։ Մեր հասարակության մի ստվար մասը շարունակում է ոտուձեռով գտնվել այդ թակարդում, ուստի ես չեմ կիսում նախագահների ռազմավարությունը, բայց չեմ էլ ուզում ենթարկվել այդ խաղի կանոններին և շարունակում եմ պնդել, որ Նիկոլի վարչապետությամբ, ընտրությունները Նիկոլի դեմ պայքարի ամենաէֆեկտիվ տարբերակը չեն։
Ընտրվեց Նիկոլի դեմ պայքարի այս ձևը՝ իմ կամքին և հորդորներին հակառակ։ Ես չեմ առաջադրվելու ընտրություններին, բայց շարունակելու եմ կռվել։ Ես ընտրությանը մասնակցելու կոչ եմ անում իմ համախոհներին ու ընկերներին՝ գնացեք ընտրության և ընտրեք ոչ Նիկոլին, ոչ դավաճանին։
Ես ընտրելու եմ այն ուժին, որը Հայաստանին պարգևելու է խաղաղություն, հանրային համերաշխություն և լավ կյանքի հույս։ Գնացեք ընտրության, եթե անգամ այդ ուժի հետ ունեցել եք կամ ունեք հակասություններ։ Արեք ձեր ընտրությունը ինչպես ես եմ դա անում՝ խոնարհությամբ, գիտակցված և հստակ իմանալով ում չպետք է ընտրել։
Չեմ մասնակցելու սպասվող արտահերթ ընտրություններին
Հայաստանում հաստատված աղետն ու ճգնաժամը ընտրություններից հետո ոչ միայն չեն հանգուցալուծվելու, այլ ավելի են խորանալու։ Գոնե թե ես այդպես եմ կարծում։ Հայաստանն այսօր կարիք ունի լռության, քրտնաջան աշխատանքի ու համերաշխության։ Մինչդեռ Նիկոլի նախընտրական անբովանդակ ղժղժոցն ու ստի վրա կառուցած «ձայնաորսը», ինչի ականատեսն ենք արդեն, ավելի են խորացնելու խարխափող երկրի խնդիրները, ավելի են բևեռացնելու հասարակությունն ու խորացնելու են ներքաղաքական ճգնաժամը։
Ես պահում եմ խոստումս և հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու սպասվող արտահերթ ընտրություններին։ Իմ այդ որոշումն ունի մի շարք պատճառներ.
Ընտրվեց Նիկոլի դեմ պայքարի այս ձևը՝ իմ կամքին և հորդորներին հակառակ։ Ես չեմ առաջադրվելու ընտրություններին, բայց շարունակելու եմ կռվել։ Ես ընտրությանը մասնակցելու կոչ եմ անում իմ համախոհներին ու ընկերներին՝ գնացեք ընտրության և ընտրեք ոչ Նիկոլին, ոչ դավաճանին։
Ես ընտրելու եմ այն ուժին, որը Հայաստանին պարգևելու է խաղաղություն, հանրային համերաշխություն և լավ կյանքի հույս։ Գնացեք ընտրության, եթե անգամ այդ ուժի հետ ունեցել եք կամ ունեք հակասություններ։ Արեք ձեր ընտրությունը ինչպես ես եմ դա անում՝ խոնարհությամբ, գիտակցված և հստակ իմանալով ում չպետք է ընտրել։
Մենք պարտավոր ենք չկործանվել։
Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջից