Հարցազրույց «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ
–Լևոն Տեր–Պետրոսյանն ասում էր, թե ՀԱԿ–իշխանություն բանակցությունները նման են Հայաստան–Ադրբեջան բանակցություններին։ Հիմա հնարավո՞ր է՝ ՀԱԿ–իշխանություն բանակցություններն էլ հայ–ադրբեջանականի նման ձգվեն ու հասնեն մինչև հերթական ընտրություններ։
–Ոչ, չի կարող գնալ հերթական ընտրությունների, որովհետև նախագահը (Լևոն տեր–Պետրոսյանը) նշեց իր ելույթում, որ մինչև հերթական ընտրություններ կարող է Հայաստանից բան չմնա, իսկ դա մենք, բնականաբար, չենք կարող թույլ տալ։ Նաև նշեց, որ ջրբաժանը կա ու կա, բացի դրանից՝ նշեց, որ երկրում չի բացառվում արաբական երկրների տարբերակը։ Այսինքն՝ ինքը բացառեց, ընդհանրապես բացառեց հերթական ընտրություններին հասնելը։
–Մինչև ե՞րբ պետք է ձգձգվի այդ երկխոսությունը, այսինքն՝ վերջնաժամկետը ո՞րն է, որպեսզի հասկանաք, որ այնքան է ձգձգվում, որ պետք է կանգնեցնել երկխոսությունը։
–Դե, բանական ժամկետների մասին էր խոսքը։ Փառք Աստծո, հիմա այդպիսի հարցադրում ոնց որ թե չպետք է լինի, որովհետև իշխանությունն օրինակ իր համաձայնությունը բանակցելու վերաբերյալ կարող էր մի 10 օր ձգել, նոր հայտարարել, և մենք դա կարող էինք նորմալ համարել, բայց անմիջապես հայտնեց իր պատրաստակամությունը բանակցելու։ Այսինքն՝ այդպիսի մտահոգություններ այսօր չունենք, իսկ բանական ժամկետները, կարծում եմ, մինչև ամսվա վերջը պետք է որ պարզ լինեն։ Կարծում եմ՝ դրանից հետո արդեն բանականությունից... Չնայած՝ դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, կարող է ավելի շուտ լինել, կարող է մի քիչ էլ՝ մի 15 օր այս կողմ այն կողմը այս խոշոր, կարևորագույն խնդրի պարագայում ոչ մի բան չի նշանակում։
–Իսկ արտահերթ ընտրությունների անցկացման վերջնաժամկետը ո՞րն է։
–Եթե մենք մի ամսվա մեջ պայմանավորվենք, ապա 40 օր հաշվեք։ Մի 10 օր նրա համար, որ հայտարարվի, որ խորհրդարանը լուծարվում է, ու 40 օր հետո նշանակվում են ընտրություներ, հաշվեք՝ հուլիս–օգոստոս, օգոստոսի վերջ–սեպտեմբերի սկիզբ։ Ես մոտավոր բաներ եմ ասում։ Հիմա եթե լինի հոկտեմբերին, ես նորից խնդիր չեմ տեսնում։
–Պարո՛ն Գիմիշյան, միանշանակ վստա՞հ եք արտահերթ ընտրությունների հարցում, որովհետև այսօր նորից Ռաֆիկ Պետրոսյանը նշել է, որ դրանք բացառվում են, ու եթե անգամ Սերժ Սարգսյանը դեռ չի բացառել, ապա կբացառի։
–Ո՛չ Ռաֆիկ Պետրոսյանի ասածն է վերջնական, ո՛չ էլ նույնիսկ՝ Սերժ Սարգսյանը հայտարարի, որ դրանք բացառվում են, նշանակում է, որ իսկապես բացառվում են։ Բա ի՞նչ պետք է ասեն։ Պետք է հենց այսօր համաձայնեին, որ պետք է լինե՞ն արտահերթ ընտրություններ։ Ցանկացած կողմ էլ բանակցությունների գնալուց պետք է ասի իր առավելագույն ցանկությունների մասին։ Իշխանությունն ասում է՝ բացառվում է, մենք ասում ենք՝ հնարավոր է, դրա համար էլ նստում ենք բանակցությունների և մոտ մեկ ամիս, ենթադրում ենք, որ պետք է այդ խոսակցությունը տևի։ Պարզ է, այդպես էլ պետք է լիներ։ Դուք չէի՞ք զարմանա, եթե հիմա իշխանությունն ասեր, որ գտնում է, որ ճիշտը դա է, որ պետք է արտահերթ ընտրություններ լինեն։
–Համենայնդեպս՝ այդքան միանշանակ գոնե չբացառեին։
–Դրա համար էլ Լևոն Տեր–Պետրոսյանը բերեց Ադրբեջանի հետ բանակցությունների օրինակը։ Նրանք էլ են բացառում։ Եթե Հայաստանին ու Ադրբեջանին լսենք, երբևէ լուծում չի լինելու, բայց դե հասկանում ենք, որ այդպես չէ, և վաղ թե ուշ լուծում լինելու է։
–Ես չեմ կարող ասել։ Ես չեմ մտածել ընդհանրապես հերթական ընտրությունների մասին, որ հիմա էլ կարողանամ ձեզ պատասխանել։ Մենք բացառում ենք դա, որովհետև իսկապես մինչև հերթական ընտրություններ Հայաստան կարող է չմնալ։ Միայն այս տեմպերը եթե հաշվի առնենք արտագաղթի, Հայաստանը կարող է վերջանալ, էլ ի՞նչ ընտրություն։
–Պարո՛ն Գիմիշյան, եթե ասենք՝ եկավ–հասավ ամեն ինչ հերթական ընտրությունների, Դուք անձամբ կողմնակից կլինե՞ք մասնակցել դրանց, ինչ–որ տեղեր ունենալ կամ…
–Չեմ կարող այսօր ասել նրա մասին, ինչ–որ լինելու է մեկ տարի հետո։ Ընդհանրապես չեմ մտածում դրա մասին։ Ես այլ ճանապարհ չեմ տեսնում. կա՛մ բանակցությունների միջոցով են լինելու ընտրություններ, կա՛մ արաբական տարբերակով է լինելու արտահերթ ընտրություններ։ Հիմա թող իշխանությունները մտածեն՝ ինչպես անեն, որ ժողովրդին համոզեն արաբական տարբերակով չգնալ և արահերթ ընտրություններին չսպասել։
–Իսկ եթե արտահերթ ընտրություններ, այդուհանդերձ, չեն լինում, կարելի՞ է ասել, որ ՀԱԿ–ը տապալեց իր քաղաքական ծրագիրը։
–Ինչի՞ ՀԱԿ–ը տապալեց իր քաղաքական ծրագիրը։ Ես կհամարեմ դա անհաջողություն, բայց տապալում չեմ համարի։ Ի՞նչ է եղել, մեր ուզածն ի՞նչ է՝ մեր ուզածը ժողովրդի ցանկությունների, պահանջի ու ակնկալիքի հետ համընկնում է, մենք ժողովրդի հետ միասին ուզում ենք արտահերթ ընտրությունների միջոցով երկիրն այս վիճակից հանենք։ Ոչ թե ՀԱԿ–ի ծրագրերը կտապալվեն, այլ երկիրը կտապալվի։ Դա ՀԱԿ–ի տապալում չէ, դա և՛ իշխանության տապալում է, և՛ ընդդիմության տապալում է, և՛ ժողովրդի տապալում է։ ՀԱԿ–ի տապալումն այդքան կարևոր խնդիր չէ, այսօր երկրի մասին է խոսքը ու մեր պետության ու ժողովրդի։ Հարց բարձրացնողը, եթե ճիշտ հարց է բարձրացնում ու նորմալ պատասխան չի ստանում, դա ստացվում է՝ ինքը տապալվե՞ց։ Ճիշտը մնում է ճիշտ։ Տարբեր պայքարի ձևեր կան, տարբեր սցենարներ։ Ընդհանրապես կյանքը շատ բազմազան է, և դժվար է այսօր ասել, թե ինչ կլինի, ինչպես կլինի։
–Պարո՛ն Գիմիշյան, իշխանությունների հետ երկխոսելու համար ստեղծված պատվիրակությանն ինչպե՞ս եք վերաբերվում։ Ցանկություն կամ նպատակ ունեի՞ք այնտեղ ընդգրկված լինելու։
–Ցանկություն չեմ ունեցել, նպատակն էլ իմաստավոր չեմ գտնում, որովհետև իմ համոզմունքն է, որ ամբողջ բանակցային գործընթացը վարելու ու կառավարելու է նախագահը (Լևոն Տեր–Պետրոսյանը), և ինքը պետք է գտներ իրեն հարմար մարդկանց, ում հետ որ պետք է այդ բանակցություններն իրականացներ։ Պատվիրակությունը զուտ տեխնիկական խնդիրներ է լուծելու, դա ակնհյատ է, որ փաստացի պատվիրակությունների միջոցով բանակցելու են Լևոն Տեր–Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը։ Հիմա այստեղ ի՞նչ ցանկությունների մասին կարող է խոսվել։ Այդ մարդիկ, ովքեր ներկայացված են այդ պատվիրակությունում, նրանք հանդիսանալու են Լևոն Տեր–Պետրոսյանի ականջը, աչքը, լեզուն, ու մի երևակայելի մեծ նշանակության գործընթաց ու հաճելի մի գործ էլ չէ, որ ցանկանաս։ Այստեղ պետք է միանշանակ լիներ նախագահի որոշումը, թե որ մարդիկ կարող են լավագույնս իրականացնել այն խնդիրները, որոնք պետք է իրականացվեն։ Ցանկություն չեմ ունեցել, եթե առաջարկ էլ լիներ, կհրաժարվեի։ Այսինքն՝ եթե մեր կուսակցությանը հարցնեին, մենք այդ իրավունքը կվերապահեինք հանրապետության նախագահին, որ ինքը որոշի, թե ովքեր են լինելու։
–Պարո՛ն Գիմիշյան, որ ասում եք՝ Հանրապետության նախագահը, մեկ–մեկ շփոթվում եմ ու մտածում եմ տեսնես ու՞մ մասին է ասում։
–Լևոն Տեր–Պետրոսյանը։ Դե, գործող նախագահը, ով փաստացի պաշտոնն է զբաղեցնում, թող ինքն իր պատվիրակության հարցերը և կազմը որոշի։ Մեր կազմը կորոշի մեր նախագահը, իրենց կազմը թող որոշի իրենց նախագահը։
Սոս Գիմիշյան

–Եթե բանը հասնի հերթական ընտրություններին ՀԱԿ–ը կմասնակցի՞, թե՞ ոչ։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը