Այսպիսի վիճակներում մեկ անգամ չէ, որ մենք հայտնվել ենք մեր պատմության ընթացքում. օրինակներից մեկը 1992-ի դաժան ամռանն էր, երբ մենք կորցրել էինք Արցախի կեսը
Գիտե՞ք ինձ ինչն է հավատ ներշնչում մեր վաղվա օրվա հանդեպ, առաջին հերթին այն իրողությունը, որ մեր շրջապատում ապրող և տեղի-անտեղի «նախկիներից» ամեն օր բողոքող, թուրքի ունեցած հնարավորությունները գերագնահատող և նրա առաջ գլուխ խոնարհող, սեփական երկրի ինխնիշխանությունն ու հեղինակությունն իր նեղանձնական հետաքրքրություններին ստորադասող հուսալքվածների կողքին մենք օր-օրի ունենում ենք այն մտածող հայրենակիցների ավելացող թիվը, որն, ազգի գլխին եկած այս ամեն արհավիրքներից հետո, կարողանում է իր մեջ ուժ գտնել և շարունակել պարտվողական հոգեբանությանը հակադրել պայքարելու կամքը: Այսօր, թեկուզ դանդաղ, բայց նման զարգացում առկա է և, դա գնալով, մեր ընթացքին հաղորդում է ավելի մեծ ինքնավստահություն և սեփականը վերագտնելու ձգտում... Իսկ մենք ստիպված ենք ազգովին դա անելու և, անկասկած, անելու ենք, մանավանդ, որ այլ տարբերակ չունենք...
Հ.գ.- Այսպիսի վիճակներում մեկ անգամ չէ, որ մենք հայտնվել ենք մեր պատմության ընթացքում և դրա ամենաթարմ օրինակներից մեկը 1992-ի դաժան ամռանն էր, երբ մենք կորցրել էինք Արցախի կեսը... Շնորհիվ համազգային ջանքերի միավորման և ճիշտ կառավարման, մենք ոչ միայն ուղղեցինք մեր մեջքը, այլև կարողացանք ջարդել դիմացինի ողնաշարը և աշխարհին հպարտորեն նայել այնքան ժամանակ, քանի դեռ մենք հավատում էինք իրական գործին, այլ ոչ թե ականջահաճո խոսքին... Հավատալով ու գործելով է միայն հնարավոր հզորանալ և հաղթել...

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից