Գեղարքունիք գյուղում գետի վարարումների հետևանքով քանդվել է մեկ կամուրջ, վթարային դարձել երկուսը
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում գարնանային վարարումների հետևանքով քանդվել է գյուղի թաղամասերն իրար կապող մեկ կամուրջ, վնասվել են երկուսը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիք համայնքի ղեկավար Արայիկ Աբրահամյանը, վարարած գետը խարխլել ու քշել է կամրջի հենապատերը՝ փլուզման վտանգ ստեղծելով նաև ծածկի համար։ Այդ պատճառով էլ համայնքապետարանը որոշել է ապամոնտաժել կամուրջն ամբողջությամբ։ Բացի այդ, համայնքապետարանի միջոցներով տարբեր հատվածներում մաքրվել է գետի հունը՝ տարածքի ցանքերը և շինությունները հեղեղման վտանգից զերծ պահելու համար։
«Այս պահի դրությամբ ջրի մակարդակը նվազել է, հեղեղավտանգ իրավիճակը կառավարելի է դարձել, սակայն կամրջի քանդված վիճակի պատճառով խնդիր է առաջացել երկու թաղամասերի հաղորդակցության ուղղությամբ։ Կամրջի շինարարությունը, բնականաբար, մեծ ծախսեր է պահանջելու, սակայն պետք է գտնենք անհրաժեշտ միջոցները։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար խնդիրը տեղում դիտարկել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի փրկարարական վարչության պատասխանատուները։ Այժմ դժվար է հաշվարկել գումարի ստույգ չափը, քանի դեռ գետի վարարումները չեն ավարտվել։ Մտածում ենք նաև վթարված մյուս երկու կամուրջների ամրացման մասին»,-իրավիճակը ներկայացրեց համայնքի ղեկավարը։