ՀԱԿ–ի Գյումրու կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանի կարծիքով՝ արտահերթ ընտրությունները սարերի հետևում չեն, և նույնիսկ արդեն իսկ իշախանությունն է սկսում գիտակցել, որ դրանց այլընտրանք չկա.
–Ես շատ բարձր եմ գնահատում արտահերթ ընտրությունների հավանականությունը՝ հաշվի առնելով տնտեսական, քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակը: Վերջին առումով, կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, նոր զարգացումներ են սպասվում: Եթե նկատել եք, իշխանությունները արդեն չեն խոսում արտահերթ ընտրությունների անցկացման աննպատակահարմարության մասին: Վառ օրինակ՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությունը, որ երկխոսությունը անհրաժեշտ է, և այն բխում է մեր ժողովրդի շահերից,- ասել է Աշոտ Զաքարյանը:
«7օր»–ի այն դիտարկմանը, թե այնուամենայնիվ, եթե իշխանությունը չգնա արտահերթ ընտրությունների, ՀԱԿ-ն ի՞նչ մարտավարություն է որդեգրելու, ՀԱԿ–ի Գյումրու կառույցի ղեկավարը պատասխանել է.
–Մենք համոզված ենք, որ Հայաստանի փրկությունը արտահերթ ընտրությունների մեջ է, և դա ամրագրված է մեր քաղաքական օրակարգում: Մենք ամեն ինչ անում ենք այն իրականություն դարձնելու համար: Եթե իշխանությունը չունենա բավարար կամք և բանականություն այդ քայլին գնալու համար, ՀԱԿ-ն ունի հստակ մշակված պահեստային մարտավարություն, որով կստիպենք իշխանություններին այդ քայլին գնալ:
ՀԱԿ-ն իշխանություններին կստիպի՞