Լրահոս

29.04.2021 18:50


Մահաթմա Գանդիի արձանի պղծման վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Մահաթմա Գանդիի արձանի պղծման վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրված Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի հուշարձանի պղծման վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Դեպքի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները ստուգվել են: Արձանն ու պատվանդանը վնասված են: Այս պահին Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,-նշեցին ոստիկանությունից:

Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու որոշումը Երևան քաղաքի ավագանին կայացրել էր 2020 թվականի ապրիլի 28-ին:

Այս խորագրի վերջին նյութերը